Հանրայինի աշխատակից Պողոս Հակոբյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ և զոհվել պաշտպանական մարտերում։ Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։
«Հանրային հեռուստաընկերությունն Արցախի և Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմի առաջին ժամերից եղել է Արցախում։ Հանրայինի բազմաթիվ աշխատակիցներ ոչ միայն մասնագիտական պարտքն են կատարել, այլև մեկնել են առաջնագիծ՝ Հայրենիքը պաշտպանելու։
Հանրայինի աշխատակից Պողոս Հակոբյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ և զոհվել պաշտպանական մարտերում։
Հավերժ փառք հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հերոսներին»,- նշված է հայտարարությունում։









































