Friday, 26 04 2024
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը

Անհեթեթ է հիմա խոսել տարածք հանձնելուց, երբ մեզ փորձում են ոչնչացնել. Սարգիս Շահինյան

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է ՇվեյցարիաՀայաստան խորհրդարանական խմբի ընդհանուր քարտուղար Սարգիս Շահինյանը (Շվեյցարիա):

– Շվեյցարիայի ավետարանական ժողովրդական կուսակցությունը բաց նամակ է հղել երկրի ԱԳ նախարար Իգնասիո Կասիսին, որտեղ կոչ էր արել միջամտել և անհապաղ վերջ դնել Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիային։ Նամակը ստորագրել են կուսակցության նախագահը, փոխնախագահը, որոնք նաև խորհրդարանի անդամներ են։ Նրանք տեսնում են ցեղասպանության վտանգ Արցախում։ Այդ հայտարարությունն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Շվեյցարիայի խորհրդարանի վրա, ի՞նչ կարող ենք մենք ակնկալել։

– Նախ նշեմ, որ այդ կուսակցության նախագահը ոչ միայն խորհրդարանի անդամ է, այլև Հայաստանի հետ բարեկամական խմբի համանախագահներից մեկն է։ Այո՛, նրանք տեսնում են 100 տարի առաջ սկսված գործի շարունակությունը։

Ինչ վերաբերում է ակնկալիքներին, ապա ես անկեղծ պետք է լինեմ. Շվեյցարիայի ավետարանական ժողովրդական կուսակցությունը փոքր կուսակցություն է, չնայած կարողացավ 2-3 պատգամավորների անցկացնել։ Այս կուսակցությունը չնչին քաղաքական դեր ունի, սակայն իրենք շատ զգույշ են քրիստոնեական խնդիրների մեջ և իրենք մտնում են ավելի լայն խմբակցության մեջ, որը կոչվում է «կենտրոն»։ Այս խմբակցության մեջ է Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը և ևս մեկ փոքր կուսակցություն։ Հիմա ի՞նչ հնարավորություններ ունի Շվեյցարիայի ավետարանական ժողովրդական կուսակցությունը ազդելու խորհրդարանի վրա։ Հնարավորությունը հրապարակային է, ոչ այնքան քաղաքական։ Իրենց քաղաքական ազդեցությունը կապն է, որ իրենք անձնական գետնի վրա այլ պատգամավորների հետ ունեն։ Իրենք հենց այդ ուղղությամբ էլ շարժվում են։ Շատ կարևոր էր, որ իրենք դա արեցին։ Դա միակ կուսակցությունն է այս պահին, որը բացեիբաց դիրքորոշում է ունեցել։

– Ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում Արցախում պատերազմի վերաբերյալ Եվրոպայից եկող հայտարարությունները։ Եվրոպան, ընդհանուր առմամբ, որքանո՞վ լուրջ է ընկալում այն, ինչ տեղի է ունենում Արցախում, ինչո՞ւ են հասցեական գնահատականները քիչ։

– Իրականում արմատական գործողությունները տեղեկատվական ասպարեզում այդքան լայն չեն մեր կողմից։ Այսինքն՝ մենք շատ ուշացել ենք մարդկանց խնդիրները բացատրելու հարցում։ Այնպես չէ, ինչպես 2005-ին, որ մեր հանդեպ շատ ավելի բարձր ուշադրություն կար։ Բացի դրանից՝ սերնդափոխություն է տեղի ունեցել լրագրողների, և դժվար է նստել ու զրոյից նորից թելը փնտրել։ Չմոռանանք նաև սոցիալական ցանցերի դաշտի դինամիկան։ Այդ խնդրում բոլորովին տարբեր թիրախավորում կա, որի դեպքում իրապես պրոֆեսիոնալ մոտեցում է պետք։ Չի կարելի ուղղակի մեկ մամուլի հաղորդագրությամբ արդյունքի հասնել, ուշադրության արժանանալ։ Մյուս կողմից թուրքերն ու ադրբեջանցիները այս խնդրի մեջ բավականին շատ գումար են ներդնում։ Նրանք կարողացել են շատ պրոֆեսիոնալ մարդկանց գնել կամ, ավելի ճիշտ՝ վարձատրել։ Օրինակ՝ եթե ես տեղեկատվական խնդիրներով զբաղվող ոլորտի ընկերություն լինեմ, և մեկը գա վարձատրի որոշակի աշխատանքի համար, ես դա կանեմ, որովհետև ոչ ոք հիմա քաղաքական և սկզբունքային արժեքների վրա շեշտադրում չի անում։ Այնպես չէ, որ եթե մենք հայ ենք և քրիստոնյա ենք, մարդիկ պետք է վազեն ու մեզ օժանդակեն։ Այդպես չէ։ Հիմա մենք ստիպված ենք այդ ուղղությամբ որոշակի ծախսեր անել։ Այս տարի երեք հատ ցույց են կազմակերպել հայերը. մեկը հուլիսին, երկրորդը հոկտեմբերի 4-ին՝ Բեռնում, իսկ օրերս էլ Ցյուրիխում։ Կարողացանք մարդկանց ուշադրությունը գրավել միայն այն դեպքում, երբ ադրբեջանական SOCAR-ի և շվեյցարական «Միկրոսի» դեմ արշավ սկսելու սպառնալիքը տվեցինք։ Այդ պահին խնդիրը բոլորովին փոխվեց, մարդիկ սկսեցին մեզնով հետաքրքրվել, մեզ խոսք տալ, հնարավորություն տալ բացատրելու, որ յուրաքանչյուր լումա, որ գնում է SOCAR-ի գրպանը, դա մասսայական ոչնչացման ռազմամթերքի գնման համար է։

– Ինչպե՞ս եք գնահատում ընդհանրապես ստեղծված իրավիճակը, երբ վարչապետ Փաշինյանն ասում է, որ մեզ համար ընդունելի չէ «տարածքներ խաղաղության դիմաց» սկզբունքը, և որ պայքարելու ենք մինչև վերջ։

– Իհարկե, համաձայն եմ վարչապետի հետ, բայց եթե դուք այդպես սև ու սպիտակ մարդկանց երեսին ճպպացնեք, դա կլինի ոչ այդքան դիվանագիտական։ Բայց եթե մենք կարողանանք ասել, որ տարածքի վերաբերյալ խոսակցությունները կարող են ընկալելի լինել միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը լիովին վստահելի գործընկեր կլինի, որը Արցախի ինքնորոշման իրավունքը կճանաչի։ Երկրորդ՝ կտրուկ ձևով կհրաժարվի ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու հեռանկարից։ Եվ երրորդ, կտրուկ ձևով հայերի հանդեպ ցեղասպանամետ մտայնությունից կհրաժարվի, որ կքննարկենք տարածքների հարցը։ Եթե այդպես նա խնդիրը հրամցներ դրսի աշխարհին, արտերկրի լրատվամիջոցներին, գուցե մարդիկ այլ կերպ ընկալեին։ Ներքին լսարանի դեպքում ես վարչապետին հասկանում եմ։ Հիմա նստել ու խոսել տարածք հանձնելու մասին, երբ որ հենց այդ տարածքներից են փորձում մեզ ոչնչացնել, անհեթեթ է։ Մեզ նույնիսկ Գյանջայից են խփում, ուր մնաց՝ Ջեբրայիլից կամ Աղդամից։ Այսինքն՝ հրթիռները, որ մեզ հասնում են, օդանավերը, որ օդ են բարձրանում, արդեն սահմանամերձ տեղերից չեն, արդեն հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող բազաներից են, որ գալիս են։ Այս պատերազմը ցույց տվեց, որ մեր անվտանգության խնդիրն արդեն սահմանամերձ տարածքների մասին չէ։ Էլ ուր մնաց՝ այդ պայմաններում նստել ու հողային փոխզիջման մասին խոսել։ Շատ հեռու ենք դրանից, բայց պետք է մարդկանց այդ ամենը բացատրել։ Այսինքն՝ ճիշտ չէ կարգախոսային ձևով խնդիրը ներկայացնելը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում