Wednesday, 01 07 2026
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել

Բժիշկ Վահան Վարդապետյանը կոչով դիմում է մեկ միլիոն դրամ և ավելի աշխատավարձ ստացող մտերիմներին, հարազատներին

Բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ Վահան Վարդապետյանը կոչով դիմել է մեկ միլիոն դրամ և ավելի աշխատավարձ ստացող մտերիմներին, հարազատներին՝ աշխատավարձի 5%-ը «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու համար:

««Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցում եմ աշխատավարձս, պարտավորվում եմ այսուհետ աշխատավարձիս 5%-ը փոխանցել նույն հաշվեհամարին:

Դիմում եմ մեկ միլիոն դրամ և ավելի աշխատավարձ ստացող մտերիմներիս, հարազատներիս՝ աշխատավարձի 1-5%-ի չափով ամսական փոխանցում կատարել նշված հաշվեհամարին:

Կոչ եմ անում շուրջ 5500 ընտանիքների՝ առնվազն երեք հոգու՝ ծնողների ու զավակի անունից մասնակցել համազգային դրամահավաքին: Թեև համոզված եմ, որ արդեն իսկ կատարած կլինեք ձեր «հոգու պարտքը», այնուամենայնիվ, ձեր ընտանիքների կազմավորման ու կայացման հարցում ոչ երկրորդական դերակատար բժշկիս խնդրանքով ևս մեկ անգամ ձեր և ձեր զավակների անունից համազգային դրամահավաքին փոխանցել թեկուզ և խորհրդանշական գումար:

Ավելի քան 100 մլն դոլար գումարի հավաքագրումը 15 օրում բացառիկ երևույթ է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գոյության ընթացքում, սակայն այս ճակատագրական իրավիճակում, հայոց գոյամարտի օրերին սա մի չնչին գումար է 10 միլիոն հայության կողմից: Ուստի ռազմաստրատեգիական, կենսական հարցերի լուծման նպատակով անհրաժեշտ ու հրատապ եմ համարում մշակել կոնկրետ մեխանիզմներ ավելի կարճ ժամկետում նվազագույնը 1 մլրդ դոլար հավաքագրելու ուղղությամբ:

Եթե ողջ հայությունը 15 օրում հավաքագրում է 100 մլն դոլար, ապա քանիսը մեն-մենակ (գիտենք անուն առ անուն) կարող են փոխանցել բազմապատիկ գերազանցող գումարներ: Եթե չեն օգտվում ինքնամաքրման այս բացառիկ հնարավորությունից, ուրեմն պետք է գործի պետական հարկադրանքը ռազմական դրության օրենքներով:

Պատերազմի առաջին իսկ օրվանից գործում եմ որպես ժողովրդական դիվանագիտության ակտիվ միավոր, կապ հաստատելով արտերկրի ծանոթներիս, մտերիմներիս, այլազգի քաղաքացիների, մշակութային գործիչների հետ՝ հարուստ տեղեկատվական նյութեր հաղորդելով և անհատապես բացատրելով, որ սա սոսկ կյանքի, հայրենիքի պահպանման ազատագրական պատերազմ չէ, սա լայնածավալ, ահռելի պատերազմ է քաղաքակրթության ու ահաբեկչության, մշակույթի ու բարբարոսության միջև, որ հանուն քաղաքակրթության փոքրաթիվ մի ժողովուրդ կենաց մահու կանգնած՝ աշխարհի կռիվն է տալիս:

Փոքր, չճանաչված մի երկիր դեմ հանդիման Թուրքիային, Ադրբեջանին և վարձու ահաբեկիչներին դիմակայում է ու չի պարտվում, ուրեմն հաղթելու է: Մենք հաղթելու ենք նաև մեր ժողովրդավարությամբ և լեգիտիմությամբ:

Բարձր եմ գնահատում գրագետ, նպատակաուղղված քարոզչական աշխատանքը. ճիշտ ժամանակին աշխարհին ընկալելի դարձավ՝ ով է նախահարձակ պետությունը, այսօր աշխարհին հայտնի է, որ սա Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և վերահսկողությամբ սանձազերծված պատերազմ է, աշխարհին ապացուցված է ահաբեկիչների մասնակցությունը, և այն դարձել է ամենաքննարկվող ու տագնապահարույց հարցերից մեկը, քաղաքակիրթ աշխարհը ուղղակի խոցված է Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցու ավիրումից, բուժօգնության շտապող մեքենայի ռմբակոծությունից:

Գոհ եմ ՀՀ և ԱՀ ղեկավարների նվիրված ու համագործակցված աշխատանքից, այս օրերին անվերապահորեն աջակցում եմ ու պահանջում ռազմական դրության օրենքներով կարգի հրավիրել և խստագույնս պատժել պառակտիչներին, խառնակիչներին և սադրիչներին:

Հպարտ եմ մեր փառապանծ բանակի, հայ զինվորի սխրանքով ու անձնազոհությամբ, հիացած եմ մեր ժողովրդի միասնությամբ և համախմբվածությամբ, խոնարհվում եմ անդառնալի կորուստների հավերժ լուսավոր հիշատակի առջև…

Խոստանում եմ էլ ավելի արդյունավետ աշխատանքով նպաստել մեր ժողովրդի վերարտադրությանը:

Արցախի անկախության ճանաչումն անխուսափելի է, և գործընթացն արդեն սկսված է:

Հ.Գ. Միասնաբար պահպանենք հակահամաճարակային կանոնները՝ առողջապահական համակարգին ազատելով լրացուցիչ ծանրաբեռնվածությունից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում