Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հրաժարականի որոշում է կայացրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով նրա վարչակազմի մամուլի ծառայությանը:
«Ես կառչած չեմ իշխանությունից: Ես չեմ ուզում Ղրղզստանի պատմության մեջ մնալ որպես նախագահ, որն արյուն է թափել և կրակել սեփական քաղաքացիների վրա: Ուստի ես որոշել եմ հրաժարական տալ»,- հայտարարել է հանրապետության ղեկավարը:
Ըստ նախագահի, այս պահին երկրում իրավիճակը մոտ է ցուցարարների և անվտանգության ուժերի միջև ուղղակի բախումներին, և ինքը չի ցանկանում դառնալ այդ բախումների պատճառը:
Հոկտեմբերի 14-ին հարյուրավոր ցուցարարներ են հավաքվել Բիշքեկի կենտրոնում գտնվող կառավարական տան մոտ՝ պահանջելով պետության ղեկավարի և խոսնակի հրաժարականը: