Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են լայնածավալ հարձակողական գործողությունները հատկապես հյուսիսային ուղղությամբ և հարավային ուղղությամբ, բայց ոչ դեպի Արաքսի հովիտ։ Հիմնականում փորձել են զարգացնել հրետանային հուժկու ինտենսիվ կրակոցի պարագայում հետևակով, զրահատեխնիկայի մինիմալ կիրառությամբ, շատ մեծ խտությամբ շարակազմերով, մարտակառքերով, որոնց մեր ԶՈՒ-երը պատճառել են մեծ կորուստներ։ Քիչ առաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Բավականին մեծ են Ադրբեջանի ԶՈՒ-ի կորուստները կենդանի ուժի տեսանկյունից և՛ այսօր, և՛ երեկ»,-ասաց նա։
Հովհաննիսյանի խոսքով՝ հակառակորդը որդեգրել է ինտենսիվության նոր մարտավարություն, հատկապես բարձունքները գրավելիս. «Մեծ, աննկարագրելի խտությամբ հետևակի կիրառություն, այնպիսին, ինչպիսին մենք տեսել ենք ֆիլմերում»։









































