Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է Վարդենիս-Սոթքի մերձակայքում ԱԹՍ-ի հարվածից տուժած 14-ամյա տղայի հետ կատարվածը: Մանրամասնել է.
«Վարդենիս համայնքում բնակվող Արզոյանների ընտանիքն այսօր առավոտյան սովորականի պես գնում էր իրենց հողատարածքը մշակելու։ Ադրբեջանական ԱԹՍ հարվածել է մեքենային։ Ընտանիքի 14-ամյա որդին՝ Նարեկը, բեկորային վնասվածքով, ծանր վիճակում տեղափոխվել է Երևան, վերակենդանացման բաժանմունքում է»:





































