Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Որքա՞ն պետք է Բաքուն խաղի նոր կանոններ թելադրի Երևանին

Կազանյան բանակցություններից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի ուղերձը Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին փոխանցեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հուլիսի 8-ին կարճատև այցեր կատարելով Երևան և Բաքու, ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանը հենց այնպես չի հաշտվելու կողմերին կարգավորման հասցնելու իր ձգտումից:

Ռուսաստանի նախագահի առաջարկներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պատասխանը այդ երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական Մոսկվային փոխանցեց հուլիսի 18-ին: Մի քանի օր անց հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը նույնպես պաշտոնապես պատասխանել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՌԴ նախագահ Դ.Մեդվեդևի ուղերձին: Պաշտոնական Երևանի ուղերձի մանրամասները հույժ գաղտնիության պայմաններում են պահվում, և արդյոք պաշտոնական Երևանը դրակա՞ն, թե՞ բացասական է պատասխանել՝ առայժմ միայն գուշակություններ են արվում:

Մինչ դա պարզելը, սակայն, առավել կարևոր է հասկանալ, թե ինչո՞ւ է Հայաստանն այսօր հայտնվել այս իրավիճակում: Ինչպե՞ս է ստացվում, որ բանակցությունների սեղանին առկա փաստաթուղթը, որը կարծես թե համաձայնեցնելու ամենամոտ շրջանում է, պաշտոնական Երևանի կողմից ֆիքսվում է, որ Բաքուն է խափանել՝ ներկայացնելով ևս նոր տասը առաջարկ, բայց նույնիսկ սրանից հետո հայկական կողմին է բերվում նոր ուղերձ, որում վստահաբար Ադրբեջանի առաջարկներից մի քանիսը ներառված կլինեն: Իսկ սա նշանակում է, որ պաշտոնական Բաքվի ախորժակը այնքան է մեծանալու, որ նրան այլևս ոչինչ չի խանգարի պնդել նաև իր մյուս առաջարկները՝ այնքան ժամանակ մինչև չստանա ավելին։

Ինչո՞ւ պաշտոնական Երևանը միջնորդներին չի ասում՝ հարգելիներս, մեզ համար ընդունելի էին այն սկզբունքները, ինչ քննարկվել են մինչ այժմ, Բաքուն ըստ էության դրանք վերջին պահին չի ընդունել՝ ներկայացնելով նոր առաջարկներ, ուստի գնացեք, նրան համոզեք, որպեսզի պայմանավորվածություններից հետ չկանգնի: Ինչո՞ւ է պաշտոնական Երևանն անընդմեջ ներքաշվում պաշտոնական Բաքվի նորանոր առաջարկների քննարկումների մեջ առհասարակ: Ի՞նչն է խանգարում պաշտոնական Երևանին ասել՝ մենք տվել ենք մեր համաձայնությունը, բանակցությունների ընթացքի խոչընդոտը Բաքվում է, վերացրեք այդ խոչընդոտը, այնուհետև մենք կմասնակցենք հաջորդ հանդիպումներին։

Իհարկե հասկանալի է, որ լեգիտիմության խնդիր ունեցող իշխանությունները պայման դնելու կամ գոնե տրամաբանական առաջարկ անելու ներուժ չունեն, բայց գոնե կարելի՞ է հասնել նրան, որ միջնորդների մակարդակով ամրագրվի, որ Բաքուն մերժել է բանակցությունների սեղանին գտնվող առաջարկները: Ավելին՝ փաստորեն պաշտոնական Բաքուն մերժել է մայիսի 26-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների՝ Բարաք Օբամայի, Դմիտրի Մեդվեդևի և Նիկոլա Սարկոզիի համատեղ ընդունած դովիլյան հայտարարությունը, որտեղ նրանք նախ կողմերին հստակ կոչ էին արել՝ «քաղաքական կամք ցուցաբերել և հունիսին կայանալիք իրենց գագաթնաժողովի ընթացքում ավարտին հասցնել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը»։

Այսինքն՝ միջնորդ երկրների երեք նախագահները հստակ ժամկետ էին սահմանել՝ համաձայնության գալու համար, բայց Բաքուն ձախողեց Կազանյան համաձայնությունը: Բայց անգամ այդ պայմաններում շարունակում է առաջ տանել իրենը, իսկ մենք՝ մի տեսակ փորձում ենք չուզենալով շարժվել մեզ պարտադրվող խաղի կանոնների համաձայն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում