Wednesday, 08 05 2024
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել

Պետք է ահաբեկիչներին նաև գերի վերցնել, որպեսզի հրավիրենք միջազգային հանրության ուշադրությունը

Արցախյան պատերազմի առաջին իսկ օրերից խոսվում է ահաբեկիչների ներգրավման մասին: Այսօր ահաբեկիչներ են հայտնվել նաև Չեչնիայում և հակաահաբեկչական հատուկ գործողության ընթացքում չեզոքացվել են: Ի՞նչ միջազգային նորմեր կան՝ կապված ահաբեկիչներին չեզոքացնելու հետ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին փաստաբաններ Գևորգ Դավթյանը, Վահագն Մարտիրոսյանը և Նարեկ Ներսիսյանը:

Գևորգ Դավթյանի խոսքով՝ միջազգային բավականին շատ ակտեր կան, որոշ երկրներ նաև ներպետական ակտերն ունեն, որոնցով բավականին խիստ պատժամիջոցներ են նախատեսվում և բավականին լուրջ միջոցառումներ են իրականացվում ահաբեկիչներին բացահայտելու և օրենքի առաջ կանգնեցնելու համար:

«Երբ որ սեպտեմբերի 27-ին սկսվեց այս արհավիրքը՝ Ադրբեջանի և Թուրքիայի անմիջական նախաձեռնությամբ, ի սկզբանե ասում էինք,որ գործ ունենք ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, այլ նաև ահաբեկիչների հետ: Դա բացահայտ էր, և միջազգային հանրությունն ուղղակի չէր կարող լռել: Հարց է առաջանում, թե միջազգային պայմանագրերով առկա պատասխանատվություններն ինչպես են դրսևորվելու ահաբեկիչների դեմ պայքարելու գործում:

Մենք անընդհատ բարձրաձայնում ենք, որ այստեղ խախտվում են պատերազմի կանոնները, հստակ կանոնակարգեր կան, որոնք չպետք է խախտել, իսկ ահաբեկիչները դուրս են այդ ոլորտից: Մենք բարձրաձայնում ենք ահաբեկիչների մասին և միջազգային հանրությունից ակնկալում ենք գործուն քայլեր, պատասխանատվության պետք է ենթարկել ահաբեկիչներին ներգրավող երկրներին»,- նշեց Գևորգ Դավթյանը:

Վահագն Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ Հայաստանն էլ, որպես պետություն, անելիք ունի, օրենսդրական փոփոխություններ, այդ թվում նաև Քրեական օրենսգրքում լրացումներ պետք է արվեն պատժամիջոցները պետք է խստացվեն: «Մի շարք պետություններ ունեն իրավական գործառույթ՝ որոշակի կազմակերպությունների ճանաչում են որպես տեռորիստ, և դրանք իրավական հետևանքներ են նախատեսում, ՀՀ-ն ևս նման իրավական ռեժիմ պետք է սահմանի, թե ՀՀ-ի տեսակետից՝ որ կազմակերպություններն են համարվում տեռորիստական: Եվ պետք է սահմանել, թե ինչ պատիժներ պետք է ստանան ահաբեկիչները, եթե հայտնվեն Հայաստանի իրավական տիրույթում, բացի դրանից՝ պետք է գործակցել մի շարք պետությունների՝ մասնավորապես ՌԴ-ի հետ»,- ասաց Մարտիրոսյանը:

Նարեկ Ներսիսյանի դիտարկմամբ՝ մինչև սեպտեմբերի 27-ը Թուրքիայի կողմից թաքնված ագրեսիա կար, որն այժմ բացահայտ է:

Քննարկման մասնակիցները կարծիք հայտնեցին, որ պետք է ահաբեկիչներին գերի վերցնել, որպեսզի գրավենք միջազգային հանրության ուշադրությունը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում