Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ ինտերնետային հետազոտության ընթացքում վերլուծել են Ադրբեջանի տարածքային ամբողջականության բաժանմանն ուղղված որոշ տեսանյութեր:
Մասնավորապես նշվել է, որ Ռուսաստանի քաղաքացի Սեմյոն Պեգովը հայերի հետ հանցագործ հարաբերությունների մեջ է ներգրավվել առանց համապատասխան փաստաթղթերի, խախտելով Ադրբեջանի պետական սահմանների մասին օրենքը, այցելել է Ստեփանակերտ և այլ բնակավայրեր, որտեղ անցկացրել է բազմաթիվ հարցազրույցներ և տեսանյութեր հրապարակել՝ կոչ անելով Ռուսաստանի քաղաքացիներին օգնել Հայաստանին:
Քրեական գործը հարուցվել է ահաբեկչության բացահայտ կոչերի, հակապետական կոչերի հոդվածներով, որոնք համապատասխանում են Ադրբեջանի պետական սահմանը խախտելու մասին քրեական օրենսգրքի հոդվածներին:









































