Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
19:10
Իրանը չի երաշխավորում այն ​​նավերի անվտանգությունը, որոնք որոշում են ինքնուրույն անցնել Հորմուզի նեղուցով
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
18:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Կյանքից հեռացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Զարմանալի է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ագրեսիայի մասին մատնանշում է միայն Ֆրանսիան. Դոմինիկ Լոուսոն

Բրիտանական The Sunday Times-ում հրաապարակված հոդվածում Դոմինիկ Լոուսոնը անդրադարձել է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ռազմական գործողություններին՝ Արցախի դեմ, միևնույն ժամանակ զարմանք արտահայտել, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության մասին պատրաստ է մատնանշել միայն Ֆրանսիան, իսկ Բրիտանիայի լռությունը որակել է ամոթալի:

«Թուրքիայի խաղը մահաբեր է, և այս մասին լավ գիտի Բորիս Ջոնսոնը» վերնագրով հոդվածում հեղինակը նկատել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը տեսնում է միայն քաղաքական շահ` հազարավոր ջիհադիստների ուղարկելով դեպի Ադրբեջանի բանակ՝ կռվելու Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի դեմ և Արցախի մայրաքաղաքի բնակչության դեմ գործի դնելով անօդաչու թռչող սարքեր և Հայաստանի օդային տարածքում օգտագործելով կործանիչ ինքնաթիռներ: Դոմինիկ Լոուսոնը հիշեցրել է պատմական ճշմարտությունը, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության գերակշիռ մասը միշտ եղել են հայեր, Ստալինը ժամանակին այն հատկացրել է այդ ժամանակվա Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը: Սակայն Խորհրդային Միության լուծարման ժամանակ Արցախի ժողովուրդը քվեարկել է անկախության օգտին: Նա նկատել է, որ դրա արդյունքում պատերազմ է եղել, զոհվել են հազարավոր մարդիկ, սակայն Ռուսաստանի միջնորդությամբ հարաբերական խաղաղություն էր հաստատվել՝ մինչև երկու շաբաթ առաջ, երբ Ադրբեջանը վերսկսել է ռազմական գործողությունները:

«Լիովին նոր է արտաքին տերության՝ Թուրքիայի անմիջական ներգրավումը նախկինում զուտ տեղական հակամարտության մեջ: Դա Էրդողանի վճռականության վերջին օրինակն է՝ դառնալու իսլամիզմի գլխավոր ռազմական հովանավորը ցանկացած հակամարտության մեջ՝ Օսմանյան կայսրության նախկին հատվածում: Նա նույնն է արել Սիրիայում, Լիբիայում և հիմա՝ Կովկասում: Ապշեցուցիչ է, որ դա արվում է ՆԱՏՕ-ի անդամի կողմից, սակայն միայն Ֆրանսիայի կառվարոթյունն է պատրաստ դա մատնացույց անել»,- գրել է նա:

Նա նկատել է, որ հենց Ֆրանսիայի նախագահ Մակրոնն է դեռ անցյալ շաբաթ հրապարակավ բացահայտել, որ Անկարան հազարավոր վարձկան իսլամիստների է բերում, ներգրավում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ:

Բրիտանական լռությունը նա որակել է ամոթալի: Դոմինիկ Լոուսոնը նկատել է, որ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նախապապը՝ Ալի Քեմալ Բեյը եղել է թուրք լրագրող և թերթի խմբագիր, որը մտել է քաղաքականություն և դարձել Օսմանյան ներքին գործերի նախարար: Հեղինակը նկատել է, որ նա, գուցե ավելին, քան ցանկացած այլ օսմանյան հասարակական գործիչ, վճռական է եղել արդարադատության առաջ կանգնեցնելու հայերի կոտորածների հազարավոր ոճրագործներին: 1919 թ. Ջոնսոնի նախապապը գրել է. «Մի՛ փորձեք մեղքը գցել հայերի վրա. մենք չպետք է շողոքորթենք ինքներս մեզ, թե աշխարհը լցված է ապուշներով: Մենք թալանել ենք այն մարդկանց ունեցվածքը, մենք արտաքսել և կոտորել ենք… կատարվել է պատմականորեն եզակի հանցագործություն. հանցագործություն, որի առաջ աշխարհը սարսռում է»:

Դոմինիկ Լոուսենը նկատել է, որ հենց այս արտահայտություններն են հանգեցրել Քեմալի առեւանգմանը ստամբուլյան վարսավիրանոցից մեկից: Մի պատմությունունում նկարագրված է, թե ինչպես է «նրա արյունով ծածկված մարմինը կախան հանվել և մարմնի վրա եղել է եղել է հետևյալ գրությունը՝ «Արթին Քեմալ»: «Բանն այն է, որ «Արթինը» հայկական անուն է. մարդասպանների կարծիքով՝ սա նրա դիակի վրա գրելը վերջնական վիրավորանքի ձև էր»,- գրել է հեղինակը:

Նա նշել է նաև, որ որքանով տեղյակ է՝ Բորիս Ջոնսոնը հպարտ է իր թուրքական արմատներով, և երբ դարձել է վարչապետ, թուրքական մամուլում նրան անվանել են «օսմանյան թոռ»: Հեղինակը նկատել է, որ նա երբեք հանրության առջև չի խոսել իր նախապապի սպանության կամ դրա պատճառների մասին: «Ես խիստ կասկածում եմ նաև, որ նա դա արել է սեպտեմբերի 28-ին Էրդողանի հետ հեռախոսազրույցում, որի ընթացքում, ըստ ամենայնի, շոշափվել են Լեռնային Ղարաբաղի իրադարձությունները»,- գրել է Դոմինիկ Լոուսոնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում