Հարգելի ՛ հայրենակիցներ. իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությոյունյանը։
Նա, մասնավորապես, հավելել է. «Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ: Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք: Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է:
Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում ենք պայքարի մեջ:
Երախտապարտ եմ մեր ժողովրդի ցուցաբերած պատրաստակամության և համախմբված կերպով հող հայրենին պաշտպանելու համար»
https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/623051685058875











































