Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարել է.«Եթե առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղ ճանապարհով գնալու հարցի լուծման, դիմելու եմ ՀՀ իշխանություններին՝ ճանաչելու Արցախի անկախությունը»:
Որքանո՞վ է արդարացված Արցախի անկախության ճանաչումն այս փուլում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ վերլուծաբան Հակոբ Բադալյանը նշեց, որ խնդիրը ոչ այնքան արդարացված լինելն է, որքան անհրաժեշտ լինելը:
«Արցախի ճանաչման անհրաժեշտությունը, որքան էլ տարօրինակ հնչի, հենց Թուրքիան և Ադրբեջանն են հրամայական դարձրել ամբողջ աշխարհի համար: Այս ահաբեկչական պատերազմը սկսողը և պատասխանատուն, կասկած չունեմ, որ Թուրքիան է, և այդ պատերազմը էապես փոխել է իրավիճակը թե՛ արցախյան հակամարտության և թե՛ նաև տարածաշրջանային անվտանգության առումով: Մենք գործ ունենք միջազգային ահաբեկչական տարրի ներթափանցման հետ տարածաշրջան: Եվ այս տեսանկյունից Արցախի անկախության ճանաչումը դառնում է անվտանգության կենսական գործոն, բացի դրանից՝ նաև դառնում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի գործոն»,- նշեց վերլուծաբանը:
Մանրամասն՝ տեսանյութում:










































