Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Դատապարտյալներին պետք է շանս տալ դրսևորելու իրենց հայրենասիրությունը. Նրանք ուզում են գնալ կյանքի և մահու պայքարի

«Իրավիճակն Արմավիր և մյուս քրեակատարողական հիմնարկներում վերահսկելի է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Քրեակատարողական վարչության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին մամուլը գրել էր, թե «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 142 դատապարտյալ և կալանավոր պատրաստվում են կտրուկ քայլերի դիմել, քանի որ իրենց դիմումը չի բավարարվում։ Դատապարտյալներն ու կալանավորները  10 օր առաջ դիմում են գրել և տեղեկացրել են, որ իրենք պատրաստ են գնալ կռվել, և պահանջել են իրենց ռազմաճակատ ուղարկել։

Նավիկյանը նշեց, որ ռազմական դրության ընթացքում զորահավաքի գործընթացի կարգավորման իրավական հիմքերը սահմանված են «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներով, ինչպես նաև 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության N 1586-Ն որոշմամբ և պաշտպանության ոլորտի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի կողմից ընդունված համապատասխան իրավական ակտերով, որոնցով Արցախյան ազատամարտին մասնակցելու ցանկություն հայտնած դատապարտյալների և կալանավորված անձանց զորակոչելու հնարավորության վերաբերյալ հատուկ իրավակարգավորումներ նախատեսված չեն։ «Միևնույն ժամանակ, խնդրում ենք ընդունել ի գիտություն, որ ՀՀ արդարադատության նախարարությունը չունի որևէ իրավասություն պատժի կրման կասեցման, հետաձգման կամ ազատման, ինչպես նաև կալանավորումը որպես խափանման միջոց փոփոխելու կամ վերացնելու առնչությամբ»,- ասաց Նավիկյանը:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը կարծում է, որ կարելի էր մեխանիզմներ գտնել դատապարտյալներին և կալանավորներին ևս թույլատրելու մասնակցել մարտերին: «Այս հայրենիքը նաև նրանց հայրենիքն է, և ես հավատում եմ, որ նրանք ունեն այդ հայրենասիրական զգացմունքները և իսկապես ուզում են գնալ ու իրենց պարտքը կատարել հայրենիքի առաջ։ Այս օրերին հատկապես ծանր է փակված մարդու համար։ Ծանր է լինել փակված, տեսնել, որ հայրենիքը վտանգի մեջ է և չկարողանալ որևէ բան անել։  Կարծում եմ, որ այդ մարդկանց պետք էր հնարավորություն տալ  մասնակից դառնալու այս պայքարին։ Դա նրանց ազատություն շնորհել չէր, նրանք ցանկանում են կյանքի և մահու պայքար մղել, մասնակից դառնալ այդ պայքարին։ Ես ոչ մի կերպ չեմ հասկանում դատապարտյալների ու կալանավորների պահանջին ոչ մի կարգի արձագանք չտալը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ քրեակատարողական վարչությունը, վարչության աշխատակիցները լավ ճանաչում են դատապարտյալներին, և կարելի էր գնահատել նրանց արարքների վտանգավորությունն ու որոշում կայացնել՝ թույլատրելով նրանց մեկնել առաջնագիծ: «Ես ցմահ դատապարտյալների մեջ գիտեմ շատերին, որ ցանկություն էին հայտնել գնալու առաջնագիծ։ Կարծում եմ, որ նրանց մեջ իսկապես կա այդ հայրենասեր ոգին ու պնդում եմ, որ նրանց պետք էր տալ շանս դրսևորելու այդ հայրենասիրությունը»,- ասաց Ալեքսանյանը՝ հավելելով, որ, օրինակ, իր համար հասկանալի չէ, թե ինչու որոշ ամբաստանյալների, որոնց նկատմամբ կիրառվել է ստորագրությամբ չհեռանալու խափանման միջոց, կարող են գնալ Արցախ, ինչ-որ հանդիպումներ ունենալ, ընդգծել իրենց հայրենասիրությունը, սրտացավությունը և նույնը չի կարելի մնացած դատապարտյալներին կամ կալանավորներին։  «Ես չեմ կարծում, որ պետք էր դատապարտյալներին այս աստիճան չվստահել։ ՔԿՀ-ն կարող էր որոշում կայացնել, ելք, ձև գտնել, որ  ցանկացողները գնային առաջնագիծ»,- եզրափակեց Ժաննա Ալեքսանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում