ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ևս երկու հանրահավաք անցկացնել հաջորդ շաբաթ՝ ի լրումն արդեն ծանուցված հոկտեմբերի 12-ի միջոցառման: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով քաղաքական գործչի նախընտրական շտաբին:
Հանրահավաքը կանցկացվի Փենսիլվանիայի նահանգում՝ հոկտեմբերի 13-ին, և Այովայի նահանգում՝ հոկտեմբերի 14-ին՝ թռիչքադաշտում, նախագահական ինքնաթիռի օդանավասանդուղքի մոտ, ինչպես Թրամփն արդեն քանիցս ավելի վաղ արել էր:
Թրամփը լույս հոկտեմբերի 2-ի գիշերը հայտնել էր կորոնավիրուսի դրական թեստի մասին:
Նախազգուշական նկատառումներով նա հոսպիտալացվել է մի քանի օրով, բայց հոկտեմբերի 5-ից գտնվում է Սպիտակ տանը: Սպասվում է, որ երկուշաբթի օրը նա կողմնակիցների առջև հանդես կգա Ֆլորիդայում կայանալիք հանրահավաքում:
Հոկտեմբերի 10-ին նա առաջին անգամ հայտնվել է իր կողմնակիցների առջև՝ Սպիտակ տան պատշգամբից հանդես գալով մոտավորապես 20-րոպեանոց ճառով: Ավելի վաղ նրա անձնական բժիշկն ասել է, որ վերջնականապես կարելի կլինի «շունչ քաշել» և նախագահի առողջության համար հանգիստ լինել հաջորդ շաբաթ: Թրամփն ինքը վստահեցնում է, որ իրեն հիանալի է զգում:










































