Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հրապարակել է իր քաղբանտարկյալ, բլոգեր և ձեռնարկատեր ամուսնու հետ հեռախոսազրույցի մի մասը: Տիխանովսկու կալանավորումից հետո նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարությանը հետևեց այն, որ նրա տիկինը՝ Սվետլանան, գրանցվեց անձամբ և դարձավ քաղաքական պայքարի մասնակից:
Լուկաշենկոյի ռեժիմի ռեպրեսիվ ակցիաներից հետո Տիխանովսկայան ստիպված եղավ մեկնել Լիտվա: Շուտով արևմտյան քաղաքական գործիչները, դատապարտելով Լուկաշենկոյի գործողությունները, ցանկություն հայտնեցին հանդիպելու Սվետլանա Տիխանովսկայայի հետ: Այդպիսի հանդիպումներ են կայացել ինչպես Վիլնյուսում, այնպես էլ եվրոպական այլ մայրաքաղաքներում:
Ամուսինների միջև հեռախոսազրույցը կայացել է առաջին անգամ Սերգեյ Տիխանովսկու կալանավորումից հետո այս տարվա հուլիսին:







































