Sunday, 05 07 2026
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է

Իրանն ու Ռուսաստանը կլուծե՞ն ահաբեկիչների հարցը

Արցախյան գոտում մարդասիրական հրադադարի հաստատումը իր հույժ կարևորությամբ հանդերձ, այդուհանդերձ բացում է հետագա զարգացումների վերաբերյալ նոր հարցեր, որոնցից առանցքայինն անշուշտ ռեգիոն ահաբեկիչներ ներկրելու թուրքական արկածախնդրության հարցն է: Մենք այս մասին առիթ ունեցել ենք խոսելու անցնող օրերին, այն իմաստով, որ կրակի դադարեցումը լուծում է մարդասիրական խնդիր, սակայն կայունության խնդիրը լուծելու համար հրամայական է ահաբեկիչներին արմատախիլ անելը: Սա է գլխավորը հարցը ռեգիոնում, և հենց այս հանգամանքն է նաև, որ չնայած հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի ձևաչափի և սկզբունքների պահպանմանը, սկզբունքորեն փոխում է իրական քաղաքական ռեժիմում առկա տրամաբանությունը:

Սահմանն այլևս անցնում է քաղաքակրթության ու ահաբեկչության, ոչ թե ինքնորոշման կամ տարածքային ամբողջության սկզբունքների բախման միջև: Ու այդ հանգամանքն է նաև, որ բոլորովին այլ լույսի ներքո է դնում ինքնորոշման հարցը՝ որպես ժողովրդի փրկության նվազագույն երաշխիքի հարց: Սրան զուգահեռ, անշուշտ հարցն ունի նաև ավելի խորքային և հեռանկարային համատեքստ, որովհետև ինքնորոշումն էլ իր հերթին նվազագույնն է, սակայն ոչ ամբողջը՝ կայունության իմաստով: Եթե ահաբեկիչները մնում են, ապա մնում է նրանցից բխող ապակայունացման վտանգը: Ըստ այդմ առկա է հարցը, ինչպե՞ս է այդ խնդիրը ներառվելու մարդասիրական հրադադարին հաջորդելիք քաղաքական գործընթացում, որն իբրև նպատակ արտացոլված է երեք երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հեռախոսազրույցը, որտեղ խոսվել է արցախյան գոտում իրավիճակի մասին: Իրանի նախագահը ողջունել է հրադադարի հաստատմանն ուղղված ՌԴ միջնորդական ջանքը: Պատերազմի օրերին Իրանն ու Ռուսաստանն առավելագույնս հստակությամբ են արտահայտվել ահաբեկիչների ռեգիոնալ ներթափանցման անթույլատրելիության մասին, ինչը միանգամայն հասկանալի է՝ դրանք ուղիղ սպառնալիք են Մոսկվային ու Թեհրանին: Ըստ այդմ հարց է առաջանում՝ կանե՞ն նրանք քայլեր այդ խնդիրը հնարավորինս առանց բախումների լուծելու և ահաբեկիչներին ռեգիոնից դուրս հանելու ուղղությամբ: Այստեղ անշուշտ երկու պետությունների թե շահագրգռության, թե անվտանգության, և թե քաղաքական առաքելության ու պատասխանատվության հարցն է:

Առավել ևս այն ահռելի պատասխանատվության ու առաքելության ֆոնին, որ իր ուժով արեց այս օրերին հայկական բանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում