«Դժվար էր դադարեցնել պատերազմը. պատճառները տարբեր են, օրինակ` այն, որ հայտնվել են տեռորիստներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նրա խոսքով` Թուրքիան երջանիկ չէ զարգացումներից, քանի որ դուրս է մղվում գործընթացից. «Սա Թուրքիայի կողմից սաբոտաժ է հրադադարին: Նրանք այլ նպատակներ են հետապնդում, որոնք պարտադիր չէ, որ համընկնեն Ադրբեջանի պարտավորություններին: Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է պատրաստ լիներ այս զարգացումներին»:
Բորիս Նավասարդյանը ընդգծեց, որ հրադադարի պահպանման ռեժիմը խիստ վերահսկողության տակ պետք է լինի. «Սա ամենափոքր նախապայմանն է, որ հայկական կողմը պետք է պնդի»:
ԵՄԱ նախագահի խոսքով` այս պատերազմի արդյունքները չեն կարող արհամարհվել. «Բանակցությունները չեն կարող սկսվել այն կետից, որով նրանք ընդհատվել են: Միջազգային հանրությունը մեզանից այլևս առաջին և միակողմանի քայլ չի կարող սպասել»:
Մանրամասն` տեսանյութում: