Երևի արդեն անտեղի է օգտագործել «ադրբեջանական բանակ» բառակապակցությունը, դրանք թրքա-ադրբեջանական, ինչպես նաև տեռորիստական կազմավորումներ են, որոնք այս պահին պատերազմ են մղում մեր հողում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց լրագրող, վավերագրող Վարդ Սիմոնյանը` անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման գործողություններին:
Նրա խոսքով` այս պատերազմը ջախջախեց Ադրբեջան պետությունը. «Այսօր նրանց անվտանգային ամբողջ համակարգը ղեկավարվում է Էրդողանի կողմից»:
Վարդ Սիմոնյանն ընդգծեց` այսօր մեր երեխաները հարյուրամյակների խնդիր են լուծում. «Այսօր պետք է շատ զգոն լինել, մեր ներքաղաքական իրավիճակը պետք է կարգի բերել, որևէ մեկն այսօր շարքից շեղվելու իրավունք չունի: Շատ արագ պետք է մոբիլիզացնել մեդիայի ուժերը»:
Մեր զրուցակցի խոսքով` արթնացել է մեր համահավաք հայկական գիտակցությունը. «Ահա մեր առաջին հաղթանակը: Այս մեծ տիեզերական սերը չի կարող չհաղթել: Այլ բան է, որ մենք անդառնալի կորուստներ ունենք, բայց մենք պետք է զինվենք համբերությամբ` նրանք մեզ հայրենիք են վերադարձնում»:
Մանրամասն՝ տեսանյութում:












































