Friday, 26 04 2024
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են

Ազատության գաղափարի համար կարելի է մի 25 տարի էլ նստել

Ասում է արդեն նախկին քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանը
Երեկ «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանը. նման որոշում է կայացրել վաղաժամկետ-պայմանական ազատման միջգերատեսչական հանձնաժողովը` պատժաչափի կեսը կրած լինելու հիմքով: Երեկ Մուշեղ Սաղաթելյանը պատասխանեց «Ժամանակ»-ի հարցերին:
– Պարոն Սաղաթելյան, ակնհայտ է, որ իշխանությունները ամեն ինչ արեցին, որ բանտում գտնվող ընդդիմադիրները իրենք դիմումներ գրեն խնդրագրի տեսքով: Ձեզ այդ հարցով դիմե՞լ են երբեւէ:
– Քանի որ ի տարբերություն մեր որոշ տղաների, նրանք ինձ ճանաչում են, եւ ես էլ ճանաչում եմ իրենց եւ օրենքը, ուստի իրենք ինձ չէին կարող դիմել նման հարցով, քանի որ արդեն շատ ուշ է ինձ վախեցնելու կամ փոխելու համար: Իմ կարծիքը, իմ վերաբերմունքը, իմ գաղափարը փոխել հնարավոր չէր: Այդ պատճառով էլ օրենքի սահմաններում ներկայացրեցին վաղաժամկետ-պայմանական ազատման:
– Ակտիվ պայքարողների մի հսկա զանգված ձերբակալելով եւ բանտում պահելով` իշխանությունները ի՞նչ նպատակ էին հետապնդում, եւ ըստ Ձեզ, արդյո՞ք նրանք կարողացան հասնել իրենց նպատակին:
– Այո՛, կար նպատակ, եւ նրանք դրան չհասան զուտ մի պատճառով, քանի որ տղաներից ոչ մեկը չկոտրվեց: Իշխանությունների նպատակը ահաբեկչությունն է, իսկ ապօրինի կերպով մարդուն կալանավորելը եւս ահաբեկչություն է, եւ նրանք ցանկանում էին այդ ահաբեկչության միջոցով դրսում գտնվող մարդկանց լռեցնել: Բայց, ըստ իս, դա դուրս եկավ հենց իշխանությունների դեմ, որովհետեւ եթե մեր սերունդը անցել է 88-ը, անցել է պատերազմը, նոր պետականության հիմնադրման փուլը, ապա մենք «եփված» ենք արդեն:
– Դուք բանտից ինչպիսի՞ն էիք տեսնում ընդդիմության պայքարը:
– Ասեմ, որ ներսից ամեն ինչ ավելի տեսանելի է, որովհետեւ ժամանակ եւ հնարավորություն ունես ամեն մեկին նայես եւ լսես մի քանի անգամ եւ նոր կարծիք ձեւավորես: Իսկ դրսում դու ժամանակ չես ունենում, չես հասցնում ամեն ինչ իմանալ` իշխանությունն ինչ ասեց, ընդդիմությունն ինչ ասեց: Իսկ բանտից ես տեսա, որ, այո՛, կա գաղափարական ամուր շարժում, եւ որ իշխանությունները մեզ կալանելով, բանտերում պահելով` ավելի հզորացնում են գաղափարապես եւ ոգեպես: Գիտեք, եթե մարտի 1-ից հետո կալանավորվածներին վարչական պատժով կամ այլ եղանակով ժամանակին ազատ արձակեին` բոլորին, գուցե այս արդյունքը չէր լինի: Նրանք հիմարաբար մտածում էին, թե կվախենան մարդիկ: Իհարկե, վախեցողներ էլ եղան, նրանց մասին ես չեմ խոսում, որովհետեւ դա չափանիշ չէ: Չի կարելի մեղադրել վախեցող մարդուն: Բայց ես խոսում եմ չվախեցողներից, որ շատ էին: Ես տեսա ընդդիմության պայքարը, որը ես ընդունում եմ, որովհետեւ անընդհատ փոխվում է պայքարի ձեւը, բայց ոչ գաղափարը: Այսինքն` հիմա մեզ պահանջվում է ժամանակ շահել: Եվ որքան շատ է ձգվում այս տիպի ժամանակը, այնքան նոր եկող իշխանությունը ավելի ազատ, արդար ու ամուր կլինի: Ես չեմ ասում հենց Կոնգրեսը, ես ասում եմ` ով էլ ազատ ընտրությունների արդյունքում եկավ:
– Բանտերում դեռեւս կան քաղբանտարկյալներ, ձեր կարծիքով, նրանց ինչո՞ւ են շարունակում պահել:
– Կարծում եմ` իշխանությունները տղերքին չպահելու հնարավորություն էլ չունեն, որովհետեւ բացի ընդդիմությունից, հայ հասարակության պահանջից, նաեւ կան Հայաստանի կողմից ստորագրված միջազգային փաստաթղթեր, որոնց ազդեցության եւ պահանջի հիման վրա նրանք պարտավոր էին ազատ արձակել: Եվ նրանք մեծամասնությանն ազատ արձակեցին, իսկ մյուսների համար դրսում թուղթ ներկայացրին, թե նրանք իրոք հանցագործներ են: Ես գիտեմ, միջազգային հանրությանը Դավիթ Հարությունյանը ասած կլինի, թե մենք հանցագործներ ենք, կասի` տեսա՞ք, այն մասին ազատեցինք, իսկ սրանք իրոք հանցագործներ են, տեսեք` 5 տարի, 6 տարի, 7տարի պատժաժամկետ ունեն, դրա համար ենք պահել: Դա է պատճառը, որ իրենք իրենց թքածը չեն ուզում լիզել:
– Պարոն Սաղաթելյան, բավականին երկար ժամանակ անցկացրեցիք բանտում, չի՞ եղել պահ, որ մտածեիք, թե կարող էիք այս ամենը չանել եւ չհայտնվել բանտում: Երբեւէ չե՞ք զղջացել ձեր արածների համար:
– Հնարավոր չէր, որ ես նման բան մտածեմ: Ես պայքարում եմ ազատ, անկախ Հայաստանի, իմ ժողովրդի համար, որպեսզի այն երկրում, որտեղ որ ես ապրում եմ, արդարություն եւ ազատություն լինի: Ես այդ ամենի համար եմ պայքարում եւ անհնար է երբեւէ զղջամ:
– Մարտի 1-ից ավելի քան երկուսուկես տարի անց, ի՞նչ եք մտածում, երբ հետադարձ հայացք եք ձգում` արժե՞ր պայքարել, նստել:
– Ազգի, ազատության գաղափարի համար կարելի է մի 25 տարի էլ նստել:
– Եթե պետք լինի, էլի՞ կնստեք:
– Միանշանակ:
– Ասում են, որ Սերժ Սարգսյանը ձերբակալված ընդդիմադիրների մի մասից, այդ թվում նաեւ ձեզանից անձնական վրեժ է լուծում, ի՞նչ կասեք:
– Եթե իրենց ապօրինություններով, մեթոդներով կալանում եւ դատապարտում են մարդուն, հետո ամեն գնով պահում են նրան, այդ ժամանակ երեւում է, թե իշխանությունները ինչ կերպ են տրամադրված կոնկրետ անձի հանդեպ: Ես այն մարդկանցից եմ, որ ինքս պետք է լսեմ կամ տեսնեմ, որ իմանամ` Սերժ Սարգսյանը անձնական վրե՞ժ է լուծում: Չգիտեմ` նա նման կարծիք ունի՞, թե՞ չունի, բայց մի բան գիտեմ, եթե նա նման կարծիք ունի, ապա ինքը շատ փոքրոգի մարդ է:
– Ուզում եք ասել` ներե՞լ եք ձեզ ազատազրկողներին:
– Այո՛, ներել եմ: Թողել եմ Աստծու պատիժը իրենց:
– Պարոն Սաղաթելյան, իսկ մարտի 1-ը ի՞նչ եղավ, մարսեցի՞ն:
– Ո՛չ, իհարկե, չեն մարսել: Չեն էլ կարող մարսել: Թուրքերը Եղեռնը մարսեցի՞ն: Չէ՛: Մինչեւ հիմա էլ, արդեն հարյուր տարի է գրեթե անցել, բայց չեն կարողանում մարսել: Դա անհնար է, ոչինչ անպատասխան չի գնում-կորչում:
– Նրանք, ովքեր դեռ բանտում են, նրանց ի՞նչ կասեք:
– Նրանց մի բան կասեմ` ով համբերատար է, նա հաղթում է: Իսկ որքանով ես եմ ճանաչում եւ ում որ ճանաչում եմ, ես գիտեմ, որ նրանք չեն կոտրվի, չեն ընկճվի, նրանք կմնան նույն գաղափարին, էլի պայքարելու եւ հաղթելու համար:
– Իսկ ե՞րբ ենք հաղթելու:
– Երբ որ շատ մարդիկ մտածեն, որ իրենք միայն գրպանի եւ ստամոքսի համար չեն ապրում, ապրում են նաեւ դիմացինիս ցավի համար: Այ այդ ժամանակ:
– Բայց ժողովուրդն ուզում է հիմա հաղթել:
– Ուզենալը քիչ է: Պետք է հասնել դրան: Մարդիկ, գիտե՞ք, երբ են երջանիկ, երբ մարմինն ու հոգին ներդաշնակ են լինում:
– Ուզում եք ասել` այս երկրի մարմինն ու հոգին ներդաշնակ չե՞ն:
– Ո՛չ: Մարմինը իշխանությունն է, հոգին` հայի ոգին: Եվ նրանք ներդաշնակ չեն այսօր: Պետք է ներդաշանակեցնել:
– Մինչ դուք բանտում էիք, պայքարի շարքերը նոր երիտասարդներ են համալրել:
– Իմ հույսն այսօր ավելի շատ էստեղ գտնվողներս չենք, այլ 20-25 տարեկան այս տղաներն են: Գիտե՞ք, ես մարտի 1-ից առաջ երթերի ժամանակ ամբողջ երթով քայլում էի` լսելու, թե երիտասարդները ինչ են խոսում, ինչ են գոռում: Ես այն ժամանակ հասկացա, որ եթե 20-25 տարեկան երիտասարդը գաղափարական պայքարի մեջ է, պայքարի` հանուն ազատության, ապա դա ինձ հիմք է տալիս ասելու, որ այո, կա սերունդ, որը եփվում է այդ գաղափարի մեջ, ազատության պայքարի մեջ, եւ նա ո՛չ շուռ կգա, ո՛չ կկոտրվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում