Իդենտիֆիկացումը դժվար գործընթաց է: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե մեզ մոտ եղած ադրբեջանական կողմի զոհվածների կամ գերի ընկածների քանի տոկոսն են սիրիացի ահաբեկիչ:
«Մեզ մոտ եղած ադրբեջանական զոհերի իդենտիֆիկացումը դժվար գործընթաց է, հատկապես նման մարտական գործողությունների ժամանակ, երբ կիրառվում են շատ մեծ խտության հրետանային միջոցներ, կրակային խոցման միջոցներ: Հաճախ զոհվածների մարմիններն ամբողջական չեն, բայց համապատասխան մարմինները ինդենտիֆիկացման աշխատանքները կավարտեն ժամանակի ընթացքում և ամփոփիչ տեղեկություններ կտան»,- նշեց Հովհաննիսյանը:









































