Thursday, 11 06 2026
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
10:50
Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը
Վերածննդի այգում կստեղծվի «Բեզոարյան այծ» թեմատիկ յուրահատուկ մանկական խաղահրապարակ
10:30
ԱՄՆ Կոնգրեսում երկկուսակցական բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Լոռու մարզում երկու մոլորված քաղաքացի է հայտնաբերվել
10:10
Քուվեյթը հայտնել է օդային թիրախների ոչնչացման մասին
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
09:50
ՌԴ նախագահի ներկայացուցիչը հայտնել է հունիսին ԱՄՆ նախագահի բանագնացների հետ հանդիպման մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
09:10
Կանադան մինչև 16 տարեկանների համար սոցիալական մեդիան արգելելու օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
08:50
Թրամփը ներկա չի լինի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում ԱՄՆ-ի առաջին հանդիպմանը

Ինչի՞ հանդեպ է չեզոք Բեռլինը՝ սեփական անվտանգությա՞ն

Գերմանիան կարող է վերանայել իր չեզոք դիրքորոշումը, եթե Բաքուն չգնա հրադադարի՝ գերմանացի պատգամավորների հետ հարցուպատասխանում ասել է այդ երկրի արտգործնախարար Հայկո Մաասը: Հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ է Բեռլինը մինչև հիմա չեզոք:

Խոսքը մի երկրի մասին է, որը առաջատարն է մի ամբողջ եվրոպական աշխարհամասում՝ անվիճելի առաջատարը: Ինչպե՞ս կարող է առաջատարը լինել չեզոք մի հարցում, որը վերաբերում է այն աշխարհամասի անվտանգության մարտահրավերներին, որում նա առաջատար է: Այն, ինչ Թուրքիայի սանձազերծմամբ տեղի է ունենում Կովկասում՝ ռեգիոնալ ապակայունացում և ահաբեկչական ավանտյուրա, խորապես առնչվում է Եվրամիության, Եվրոպայի անվտանգությանը: Կասկածի տակ դնել այդ հանգամանքը նշանակում է կասկածի տակ դնել պարզապես այն, որ Ա-ից հետո գալիս է Բ-ն: Եթե Գերմանիան այդ հանգամանքը դնում է կասկածի տակ, ապա չեզոքությունը հասկանալի է: Բայց եթե այդ հանգամանքը կասկածի տակ չէ, ապա ինչպե՞ս է Բեռլինը մինչ այժմ չեզոք դիրքավորում որդեգրում Եվրամիության անվտանգության հարցում, որն այսօր վճռվում է Կովկասում:

Երբ Գերմանիայի արտգործնախարարը հայտարարում է՝ եթե Բաքուն չգնա հրադադարի, ուրեմն Բեռլինը կարող է փոխել իր չեզոք դիրքորոշումը, ապա դա թերևս ունի տրամաբանական սխալ: Բաքուն, իսկ ավելի շուտ՝ Անկարան, պատերազմական ավանտյուրայի է գնացել, որովհետև Բեռլինն ունեցել է չեզոք դիրքորոշում: Եվ այստեղ արդեն «չեզոք» բնորոշումը վերաբերում է ոչ թե շատ կոնկրետ իրողությունների, տվյալ պարագայում՝ արցախյան գոտում տեղի ունեցող զարգացումներին, դրանց հասունացման հարցերին, այլ վերաբերում է պետական անվտանգային ռազմավարական քաղաքականությանը ընդհանրապես:

ԵՄ անվտանգային խնդիրների ու մարտահրավերների հանդեպ այդ «տոլերանտ չեզոքությունն» է, որ Թուրքիայի մոտ հասունացրել է անպատժելիության զգացում և թույլ տվել սանձազերծել մի շարք կոնֆլիկտներ եվրոպական որովայնի ամբողջ երկայնքով՝ Միջերկրածովյան ռեգիոնից մինչև Կովկաս: Հետևաբար Բեռլինը ոչ թե իր չեզոքությունը փոխելը պետք է պայմանավորի Բաքվի վարքագծով, այլ իր չեզոքությունից շատ կոնկրետ ու հստակ անվտանգային քաղաքականության առումով պետք է պայմանավորի Անկարային և դրա գործիք դարձած Բաքվին վարքագիծ թելադրելու հեռանկարը: Ընդ որում, խոսքը դարձյալ ամենևին ոչ միայն ներկայիս պատերազմը դադարեցնելու մասին է, այլ Թուրքիային եվրոպական որովայնի ամբողջ երկայնքով մարգինալացնելու ռազմավարական խնդրի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում