Tuesday, 14 05 2024
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը

Եվրոպայում արդեն կա արցախյան խնդրի շուրջ ձևավորված հստակ պրոհայկական կարծիք. Ի՞նչ պահանջներ են ներկայացնում հայերը ԵՄ-ին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի մամուլի քարտուղար Հարութ Շիրինյանը:

– Պարոն Շիրինյան,Եվրախորհրդարանում քննարկում անցկացվեց արցախյան պատերազմի թեմայով: Մի շարք պատգամավորներ դատապարտեցին Թուրքիայի և Ադրբեջանի պահվածքը: Ի՞նչ դիտարկումներ ունեք, ինչպե՞ս կներկայացնեք իրավիճակը:

– Այո՛, Եվրախորհրդարանում քննարկում տեղի ունեցավ ընդդեմ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների Ադրբեջանի ձեռնարկած պատերազմական  քայլերի շուրջ։ Կարող եմ հստակորեն նշել, որ ելույթների ճնշող մեծամասնությունը՝ 65 եվրախորհրդարանականներից 60-ը, պրոհայկական ելույթներ էին, որոնք ոչ միայն սատարում էին Հայաստանի և Արցախի ժողովուրդների մարդկային իրավունքները, այլ նաև խստորեն դատապարտում էին Ադրբեջանի պատերազմական քայլերը ընդդեմ Արցախի խաղաղ բնակչության՝ լինի  սահմանամերձ գյուղերի,  թե մայրաքաղաք Ստեփանակերտի հայ ժողովրդի հանդեպ։ Մեծ թվով պատգամավորներ հստակորեն դատապարտեցին Թուրքիայի՝ Էրդողանի ռեժիմի ներգրավվածությունը պատերազմի մեջ։ Հստակորեն պահանջեցին պաշտոնական Բրյուսելից, Եվրահանձնաժողովից  դիմել պատժամիջոցների՝ ընդդեմ Թուրքիայի ու Ադրբեջանի։ Որպես այս քննարկման արդյունք կարող եմ ասել, որ Եվրոպայում քաղաքական շրջանակներում ձևավորված  է պրոհայկական կարծիք։ Ադրբեջանը պարտվում է նաև լրատվական ու քարոզչական պատերազմում։ Մեծ թվով եվրոպացիներ արդեն սկսել են հասկանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մանրամասնությունները ու արդար դատել։ Հույս ունենք, որ այս հայամետ մթնոլորտը  կպահպանվի ոչ միայն առաջիկա օրերի, այլև առաջիկա տարիների ընթացքում, նաև՝ պատերազմի ավարտից հետո։

Հայ համայնքը նաև բողոքի ցույց անցկացրեց, որո՞նք էին պահանջները:

Բելգիայի, Ֆրանսիայի ու Հոլանդիայի  հայ համայնքները կազմակերպել էին  ցույց Եվրամիության հաստատությունների դիմաց և միևնույն  ժամանակ այն պահին, երբ Եվրախորհրդարանում այդ նիստը տեղի էր ունենում։ Ցույցին ներկա էին գրեթե 5000 հայորդիներ, որոնք հավաքվել էին նախևառաջ դատապարտելու թուրք ու ադրբեջանական պատերազմական գործողությունները Հայաստանի ու Արցախի խաղաղ ժողովրդի դեմ, նաև պահանջում էին, որ Եվրամիությունը ավելի մեծ ճնշում  գործադրի, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի իր պատերազմական քայլերը ու վերադառնա բանակցությունների սեղանին, հարգի Հայաստանի ու Արցախի ժողովուրդների իրավունքները և հատկապես՝ Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը։ Ներկաները նաև դիմեցին Եվրամիությանը, որպեսզի վերջինս պատժամիջոցների դիմի Թուրքիայի կառավարության նկատմամբ, քանի որ Թուրքիան մասնակցում է  այս պատերազմին՝ ուղարկելով մեծ թվով իսլամիստներ ու ջիհադիստներ Ադրբեջան, որպեսզի նրանք էլ պատերազմական գործողություններ իրականացնեն Արցախի ժողովրդի նկատմամբ։ Եվ երրորդ պահանջն այն էր, որ Եվրամիությունն այլևս չբավարարվի երկկողմանի հավասարակշռված հայտարարություններ անելով, այն պետք է հստակորեն նշի հարձակվող կողմի անունը, այսինքն՝ այս պարագայում Ադրբեջանի՝ իբրև հարձակվող, և հավասար չնայի կողմերին, դա էլ ազդեցություն ունենա Ֆրանսիայի դիրքորոշման վրա՝ որպես  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող։ Նշեմ նաև, որ նախքան  քննարկմանը մասնակցելը ցույցին մասնակցեցին Եվրախորհրդարանի երեք պատգամավորներ, որոնք իրենց աջակցությունը հայտնեցին հայ ժողովրդին, հայկական սփյուռքին, ինչպես նաև Արցախի ժողովրդին, որն այսօր պայքարում է  իր հողում իր կյանքի իրավունքը պաշտպանելու համար։ Նաև ներկա էին տարբեր փոքրամասնությունների ներկայացուցիչներ, որոնք ևս հնարավորություն ունեցան իրենց խոսքն ասելու։

Ի՞նչ գործուն քայլեր կարող ենք ակնկալել Եվրախորհրդարանի կողմից:

Ինչպես արդեն նշեցի, Եվրամիությունից կա ակնկալիք, որ նա  խաղա այն դերը, որ պետք է խաղա։ Այսինքն՝ հստակորեն սատարի այն ժողովրդին, որն այսօր պայքարում է ժողովրդավարության, մարդու իրավունքների պահպանման համար՝ ընդդեմ բռնատիրական պետությունների, ահաբեկիչների, ջիհադիստների, իսլամիստների, որոնք ուղարկված են Ադրբեջանի և Թուրքիայի բռնապետական ռեժիմների կողմից։ Այսօր այդ պայքարը  մղում է  հայ ժողովուրդը, մեր բանակը, քաջ ու հզոր զինվորները։ Ահաբեկիչների դեմ այսօր պետք է պայքարեր Եվրոպան, բայց պայքարում է հայությունը։ Ամենաքիչը, որ կարող ենք ակնկալել Եվրամիությունից, այս պայքարին սատարելն է։ Եվրամիությունը պետք է հստակորեն մատնանշի ագրեսորի անունն իբրև ագրեսոր, այսինքն՝ Ադրբեջանին իբրև հարձակվող։ Ակնկալվում են նաև պատժամիջոցներ ընդդեմ Թուրքիայի ու Ադրբեջանի պետությունների և այդ պետությունները ներկայացնող ռեժիմների։ Իսկ երրորդ պահանջը ճնշում գործադրելն է Ադրբեջանի վրա, որպեսզի նա դադարեցնի պատերազմական գործողությունները ու վերադառնա բանակցությունների սեղանին։ Նաև ակնկալում ենք Եվրամիությունից, որ մարդասիրական ու հումանիտար օգնություններ ուղարկի Արցախի ժողովրդին, որովհետև այդ ժողովուրդը նույնիսկ պատերազմից առաջ  էր աշխարհաքաղաքական մեկուսացման մեջ  ապրում, իսկ այս օրերին բոլորս  կարող ենք պատկերացնել, թե ինչ դժվարություններ կարող է ունենալ։ Եվրամիությունը պետք է նաև հումանիտար  օգնություն ուղարկի Արցախի ժողովրդի կարիքները հոգալու համար։

– Ի՞նչ աշխատանք կարող են տանել ՀՀ ԱԳՆև տեղի հայկական կառույցները։

Որպես Եվրոպայի Հայ դատի գրասենյակ և սփյուռքյան կազմակերպություն՝ չեմ կարծում, որ մենք պետք է նշենք, թե ՀՀ արտգործնախարարությունը ինչ կարող է անել կամ չանել։ Բայց սրանով հանդերձ կուզեմ անպայման նշել մեր բարձր մակարդակի հարաբերությունները, սերտ և ամենօրյա լավ համագործակցությունը Բելգիայում ՀՀ դեսպանատան հետ և հատկապես տիկին դեսպանի հետ հարաբերությունները։ Այս համագործակցությունը  բարձր մակարդակի է ու արդյունավետ։ Առավել ևս այս պատերազմական իրավիճակում բոլորս՝  իբրև ազգ, նույն ազգի զավակներ, միասնաբար ենք աշխատում, որպեսզի մեր նպաստն ունենանք պատմական հաղթանակի մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում