ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ռուսական կողմից ահաբեկիչների մասին հայտարարություններին՝ նշեց. «Մենք ունենք բոլոր տեղեկությունները, որոնք հաստատվել են ռուսական հատուկ ծառայությունների և մարմինների կողմից։ Մի փոքր ավելի մանրամասնեցին ռուսական հատուկ ծառայությունները՝ անուններ ու խմբավորումներ նշելով։
Բայց բացի Ռուսաստանի նշածից, ահաբեկիչների առկայության ու քանակի մասին խոսվել է նաև այլ պետությունների կողմից։ Շատ հստակ նշել է, որ կան ահաբեկիչներ, մոտավոր քանակը՝ 3000-4000։ Եվ այսօր հայտնվեցին նաև այլ տեղեկություններ, որ Թուրքիան շարունակում է այդ ահաբեկիչների ներգրավվածությունը՝ այս անգամ փորձելով ներգրավել նաև Աֆղանստանից բերված կամ բերվելիք ահաբեկչական խմբավորումներ»։











































