Wednesday, 01 07 2026
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Չավուշօղլուն ասում է Ալիևից հրաժարվելու պայմանը

«Ճիշտ է, 30 տարվա ընթացքում ՄԽ-ն ոչ մի քայլ չի արել այս հակամարտության լուծման համար ու ցույց է տվել իր չկայացածությունը։ Թուրքիան ուզում է ակտիվացնել իր մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտության լուծման գործում և լինել Մինսկի խմբի համանախագահ»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն: Դա ուշադրության արժանի հայտարարություն է: Անցնող օրերին մի քանի առիթով նշել եմ, որ Թուրքիայի նպատակը ձևաչափ խցկվելն է: Ընդ որում, արժե ուշադրություն դարձնել. Չավուշօղլուն դե ֆակտո, տողատակում ասում է՝ ոչինչ, որ հարցը 30 տարի չեն լուծել եռանախագահները, թեկուզ 30 տարի էլ չլուծվի, բայց մենք էլ լինենք «չլուծող»: Անկարան գիտե, որ Մինսկի խմբի համանախագահության եռյակ ձևաչափը վաղուց դարձել է աշխարհաքաղաքական հարակից այլ հարցեր քննարկելու յուրօրինակ և բացառիկ ձևաչափ, և ուզում է դառնալ մասնակից: Ուրիշ որտե՞ղ նա կարող է լինել ՄԱԿ ԱԽ հինգ մշտական անդամներից երեքի հետ նույն սեղանի շուրջ:

Դրա միջոցով թուրքերն ակնկալում են իրենց աշխարհաքաղաքական դերի բարձրացում՝ նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացի համատեքստում: Միևնույն ժամանակ, Թուրքիայի կարևոր նպատակներից է, թերևս, հասնել հայկական հարցի միջազգային ճնշման հակազդման: Սա թուրքական պետականության հիմնարար գլխացավանքն է, որը մշտապես տանջելու է նրանց:

Հիշենք, դեռևս փետրվարին տեղեկություն եղավ, որ Էրդողանը ստեղծել է հատուկ կառույց հայկական հարցով միջազգային ճնշմանը հակազդելու համար: Համանախագահության մեջ խցկվելը նրան պետք է զգալիորեն նաև այդ հարցի համար: Ինչպիսի՞ն կլինի երեք համանախագահների, նաև Իրանի, այլ ուժային կենտրոնների դիրքորոշումը:

Բայց պարզ է մի բան, որ ահաբեկիչ պետությունը չի կարող լինել որևէ, առավել ևս Արցախյան հակամարտության կարգավորման միջնորդ: Չի կարող միջնորդ լինել մի պետություն, որը ահաբեկչական պատերազմ է պարտադրել Արցախին և թիրախավորել խաղաղ բնակչությանը: Սա ամենևին միարժեք և միագիծ հուզական պնդում չէ՝ բազմազան և բազմավեկտոր, բազմագույն և բազմաշերտ աշխարհաքաղաքականություն երևույթի ֆոնին: Ի վերջո՝ անկասկած է, որ աշխարհագրորեն Հայաստանն ու Թուրքիան կողք-կողքի են և պետք է ապրեն կողք-կողքի ու, թերևս, ոչ հավերժական պատերազմի ռեժիմում: Սակայն որևէ միջնորդական հավակնության համար նախ պետք է դադարեցնել ահաբեկչական պատերազմը, որ հրահրել է Թուրքիան, և հետո միայն մտածել այն պայմանների շուրջ, որոնք ռեգիոնալ անվտանգության ու կայունության ինստիտուցիոնալ երաշխավորման պայմաններում կարող են լինել Թուրքիայի որևէ ներգրավվածության հեռանկարի քննարկման հիմք: Առայժմ Թուրքիայի հարցում բոլոր քննարկումները հանում է հայկական բանակը՝ իր հակաահաբեկչական գործողությամբ: Միևնույն ժամանակ, սակայն, ակնառու է մի բան, որ Չավուշօղլուն, ըստ էության, հայտարարում է, որ իրենց համար չկա Ադրբեջան ու Արցախի հարց, իրենց համար խնդիրը ձևաչափ մտնելն է՝ թեկուզ 30 տարի ստատուս-քվոն պահելով: Ասել կուզի, Դավութօղլուն, ըստ էության, ասում է Ալիևից հրաժարվելու պայմանը:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում