Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Փրկարար ծառայության տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
20:30
Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը
Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը
20:10
Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը
Վայոց ձորի բժշկական կենտրոնի ուղղաթիռային հրապարակը գործարկվել է. առաջին վայրէջքը նախատեսվում է առաջիկա օրերին
19:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել «160-ը՝ 160-ի դիմաց» ձևաչափով
ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից X հարթակում տարածվում է ապատեղեկատվություն հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին
19:30
16 երկրից մոտ 1000 փրկարար է ուղարկվել Վենեսուելա. ՄԱԿ
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
19:10
Իրանը չի երաշխավորում այն ​​նավերի անվտանգությունը, որոնք որոշում են ինքնուրույն անցնել Հորմուզի նեղուցով
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
18:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Կյանքից հեռացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները

Թուրքիայի կռիվը այստեղ ոչ թե Լեռնային Ղարաբաղի դեմ է, այլ Ռուսաստանի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

– Պատերազմի 9-րդ օրն է, այսօր իրադարձություններ են տեղի ունեցել և՛ դիվնագիտական ճակատում, և՛ Հայաստանի  ներսում՝ նկատի ունեմ վարչապետի մարտակոչը: Ի՞նչ եք տեսնում դրա տակ:

– Նախ՝ փառք ընկածներին, հազար տարի էլ անցնի, հիշելու են նրանց, ովքեր կյանքի գնով պահեցին հող հայրենին: Այս պատերազմը հիմնավորեց, որ ԼՂ-ն շատ ավելի կայացած, ինքնիշխան, ուժեղ պետություն է, քան Ադրբեջանը: Ադրբեջանը կամակատար է, ֆեյք, գոյություն չունեցող պետություն: Տեսեք Արցախի նախագահի պահվածքը և Ադրբեջանի նախագահի պահվածքը՝ իրականությունից կտրված: Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ հարմարվում ենք պատերազմի հետ ապրելուն, սա մեր ճակատագիրն է…: Եկել է ժամանակը, որ խնդիրներ պիտի լուծենք, պետք է համախմբվենք: Ճիշտ է արել վարչապետը, որ մարտակոչ է հայտարարել, պետք է համալրվեն այն ուժերը, որոնք Արցախում մարտնչում են, առաջնագծում մասնագետներ են պետք: Վարչապետի, նրա կնոջ և որդու դրսևորած պահվածքը օրինակելի է և գովելի:

– Ո՞ւմ սրտով չէ Հայաստանի այսպիսի դիմադրողականությունն այս պատերազմում:

– Ընդհանրապես պատերազմը քաղաքական գործընթացների հետևանք է, և այդ գործընթացներում ակնհայտ է Թուրքիայի գործունեությունն այս տարածաշրջանում: Ադրբեջանը մանեկեն է Թուրքիայի ձեռքին, և Ալիևը մանեկեն է Էրդողանի ձեռքին, իսկ Արայիկ Հարությունյանը մանեկեն չէ: Իհարկե, այս պատերազմում շահագրգռված է Թուրքիան, որն օգտագործում է Ադրբեջանը սեփական խնդիրների լուծման, սեփական շահերի համար, փորձում է ներկայացված լինել Մերձավոր Արևելքից, Աֆրիկայից սկսած և հայտարարում է, որ Երուսաղեմն էլ իր մայրաքաղաքն է, և չի թաքցնում, որ ուզում է ներկայացված լինել նաև Ադրբեջանում:

– Մեզ համար արտառոց է, որ դա անում է ՆԱՏՕ-ի անդամ երկիրը:

– Այսօր ՆԱՏՕ-ի քարտուղարը հայտարարություն էր տարածել, որ խնդիրը պետք է բերվի բանակցային գործընթաց: Գործող իշխանությունը արտաքին քաղաքական ենթատեքստում ունի ձեռքբերումներ, որովհետև թե՛ եռանախագահող երկրների երեք ղեկավարներն ընդունեցին, որ վարձկաններ են ներգրավված այս պատերազմում, որոնք ահաբեկիչներ են, և թե՛ բոլորն էլ հասկանում են, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը, և խնդիրը տանում են այդ հարթության վրա: Ալիևը հետագայում դատական պրոցեսներում, ՄԻԵԴ-ում և այլ հարթակներում արդարանալու համար  ասում էր, որ Հայաստանն է սկսել պատերազմը, և սկսեց ռմբակոծել Ստեփանակերտը: Եվ հիմա էլ ասում է՝ իբրև թե հայերը ռմբակոծում են իրենց խաղաղ բնակավայրերը, Ալիևը փորձում է հորինել բաներ՝ Թուրքիայի դրդմամբ՝ որոշակի հող նախապատրաստելու համար, որ Հայաստանին ներգրավի այս պատերազմի մեջ: Հայաստանի ներգրավման պարագայում, Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և այդ դեպքում ՀԱՊԿ-ը պետք է մասնակցի գործընթացներին, հակառակ դեպքում ՀԱՊԿ ռազմավարական դաշինքը գոյություն չի ունենալու: Այստեղ մեր ռազմավարական գործընկերոջ կոպիտ սխալն է: Թուրքիայի կռիվը ոչ թե Լեռնային Ղարաբաղի կամ Հայաստանի դեմ է, այլ ակնհայտորեն Ռուսաստանի:

– ՀԱՊԿ մասնակցություն ասելով՝ ի՞նչ նկատի ունեք:

– Բոլոր առումներով՝ սկսած մեր օդային տարածքների պաշտպանությունից, մինչև ցամաքային սահմանների պաշտպանություն: Տեսեք՝ Ռուսաստանն այս ընթացքում սիլի-բիլիներով անընդհատ պարտվել է Թուրքիային. հյուսիսային հոսքով գազամուղի համար 4 միլիարդ է դրել, բայց այդ գազամուղն առ այսօր չի աշխատում, Ռուսաստանը Թուրքիայում ատոմակայան է կառուցում, փոխանակ իր գործընկեր Հայաստանում կառուցեր, Ռուսաստանը ոչ միայն S-400 է վաճառում՝ չիմանալով, որ վաղը դա կարող են իր դեմ օգտագործել, այլ նաև S-400 հավաքելու գործարան է ուզում բացել Թուրքիայում, փոխանակ Հայաստանում բացի, Հայաստան-Ռուսաստան գործընկերությունը պետք է լինի Իսրայել-ԱՄՆ գործընկերության նման, և եթե Ռուսաստանի իշխանություններն այսօր էլ դա չեն հասկանում, վաղը իրենց սահմանները սկսվելու են Ստավրոպոլի ու Կրասնոդարի մարզով: Ես կարծում եմ՝ իրենք հասկանում են, որ իրենց ուզում են Կովկասից դուրս մղել, հետևում եմ իրենց մամուլին, հեռուստահաղորդումներին, քաղաքական վերլուծաբաններն այդ խնդրի մասին բարձրաձայնում են: Այստեղ հարց է առաջանում՝ ով ինչ է ձեռք բերելու: Իմ եղբայր Վազգեն Սարգսյանն ասում էր՝ պատերազմում դիվանագիտությունը երրորդական բան է, ամենամեծ դիվանագետն իմ զինվորն է, զինվորն է դիվանագիտությունը պատերազմի դաշտում կերտում, զինվորն է 94թ. պատերազմի դաշտում կերտել դիվանագիտություն, խաղաղություն պարտադրել: Նույն խնդիրը այսօր է մեր առջև դրված, պետք է այնպես անենք, որ մի քանի տարի հետո նույն խնդրի առաջ չկանգնենք, այս խնդիրը վերջնականապես լուծել է պետք: Խնդրի վերջնական լուծման կողմնակից է նաև Ալիևը:

– Ալիևի հայտարարություններում մի հետաքրքիր նրբերանգ կա, ասում է՝ նախկինների հետ խոսում էինք հողերի վերադարձի մասին, հիմա չենք կարողանում խոսել:

– Փաշինյանին մեղադրում էին «վերելակային դիվանագիտության» մեջ, իբրև թե վերելակում «առևտուր» են արել: Ակնհայտ դարձավ, որ այդպիսի առևտուր չի եղել, որ ՀՀ վաչապետը հողեր տվող չի: Ինչ վերաբերում է նախկիններին, սեղանին դրված էին Մադրիդյան սկզբունքները, որոնք որոշակի փոխզիջումներ են առաջարկում: Հայաստանի իշխանություններն այսօր էլ ասում են, որ պատրաստ են բանակցությունների: Ադրբեջանն էլ պետք է հասկանա, որ ցանկացած բանակցություն շատ ավելի շահեկան է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար, և որ այս պատերազմից օգտվելու է երրորդ կողմ: Այս պարագայում բանակցությունների վերսկսվելը գերկարևոր եմ համարում, որովհետև զոհվում են մարդիկ, քանդվում են քաղաքներ, տուժում են թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, դիրքային տեղաշարժեր չկան, այս պատերազմի իմաստը ո՞րն է… Եռանախագահող երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը չի կարող արհամարհվել ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Հայաստանի կողմից, Թուրքիան էլ չի կարող արհամարհել: Իրենք փորձում են հնարավորինս բան պոկել, հետո նոր նստել բանակցային սեղանի շուրջ, կամ ուզում են ներգրավել Ռուսաստանին, որ ասեն՝ մեզ որ հաղթում էին, հայերը չէին, ռուսներն էին:

– Օդից կախված է Թուրքիային զսպելու հարցը, ո՞վ է զսպելու՝ ՆԱՏՕ՞-ն, թե՞ Ռուսաստանը:

– Բոլորը միասին, կարծում եմ՝ Թուրքիային զսպելն ամենաշատը ձեռնտու է Ռուսաստանին, չզսպելու դեպքում տարածաշրջանից դուրս է մնում Ռուսաստանը, և ՀԱՊԿ-ը վերանում է, թյուրքալեզու պետություններն ուզում են ռազմական կառույց ստեղծել: Իսկ ՆԱՏՕ-ի պարագայում բեն Լադենի սինդրոմ է, ամերիկացիների լկստեցրած սուլթանն է Էրդողանը, որը նաև ամերիկացիների դեմ է դուրս գալու, ու նրանք տեսնում են, որ Էրդողանը դուրս է գալիս վերահսկողությունից, ուզում է ինքնուրույն խաղացող դառնալ: Դա արդեն անգամ Իսրայելն է տեսնում: Կարծում եմ՝ ամբողջ աշխարհը շահագրգռված է Էրդողանին զսպելով, ուրիշ խնդիր է, որ այդ խնդիրը լուծողը հիմա մենք ենք: Մենք չենք պարտվելու, Աստված մեզ հետ:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում