Անկարայի ոստիկանության վարչությունը և Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը համատեղ գործողությունների արդյունքում ձերբակալել են 25 օտարերկրյա քաղաքացու, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեջ, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Հայտնի է, որ ձերբակալվածների թվում կան Իրաքի՝ քսանչորս և Ֆինլանդիայի՝ մեկ քաղաքացի:
Նշվում է, որ 29 կասկածյալ կապ է ունեցել ռազմական բախումների գոտիներում գտնվող զինյալների հետ, այդ թվում՝ Սիրիայում:
Հետաքննության ավարտից հետո նրանք կարտաքսվեն:











































