Friday, 26 06 2026
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի

Կարևոր է ստեղծել միջազգային բոլոր նախադրյալները, որոնք կպաշտպանեն Արցախ պետությունը. Հակոբ Հավաթյան

Արցախի արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ Արցախի քաղաքացիների կյանքի և խաղաղ զարգացման իրավունքների ապահովման համար։ Ստեղծված պայմաններում Արցախի միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման միակ գործող մեխանիզմն է։

Լիբանանի ՀՅԴ հանրային կապերի պատասխանատու Հակոբ Հավաթյանը նշում է՝ իրենք տարիներ շարունակ բարձրաձայնել են այն հարցը, որ անհրաժեշտություն է Հայաստանի ու Արցախի միջև ռազմավարական համագործակցության պայմանագրի ստորագրումը, որը իրավական առումով նաև կապահովի Արցախ պետության անվտանգությունը։ «Սա շատ կարևոր բաղադրյալ է։ Այսօր արդեն Արցախի արտաքին գործերի նախարարության կողմից անկախության ճանաչման պահանջ է դրվում, որը իրավական իմաստով, պետական հասկացողության տեսանկյունից նորմալ պահանջ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հակոբ Հավաթյանը։

Նրա խոսքով՝ այս հանգրվանին կարևոր է ստեղծել միջազգային բոլոր այն նախադրյալները, որոնք թե՛ քաղաքական, թե՛ ռազմական, թե՛ իրավական առումով կպաշտպանեն Արցախ պետությունը։ «Այսօր որպես անվտանգության հիմնական նախադրյալ անհրաժեշտ է Արցախին օժտել միջազգային համապատասխան իրավունքներով, որոնք անշուշտ նախադրյալներ են Արցախի անկախության ճանաչման համար։ Մենք համաձայն ենք այն բոլոր նախաձեռնություններին, որոնք այդ հանգրվանին Արցախ պետությանը կտան միջազգային իրավական պաշտպանվածություն։ Անշուշտ, այդ բոլորը համահայկական քննարկման կարիք ունի, բայց ժամանակն արագ է գնում, ու այս իմաստով մեր բանակի, հերոսական ժողովրդի, զինվորների մղած հերոսական մարտնչումի կողքին պետք է Արցախն օժտել իրավական բոլոր տեսակի հիմունքներով, որը կպաշտպանի անկախությունն ու լիիրավ պետականության հիմքերը»,- տեսակետ հայտնեց ՀՅԴ-ական Հակոբ Հավաթյանը։

Ըստ մեր բանախոսի՝ Արցախի անկախության միջազգային ճանաչումը այդքան էլ հեշտ չէ, բայց այսօր ՀՀ-ի ու Արցախի միջև ռազմավարական դաշինքն ու դրան հաջորդող իրավական քայլերը կարևոր են։ «Հայ աշխարհն այսօր պետք է ունենա իր ամբողջական զորակցությունը։ Հայ դատի հանձնախմբերը ևս լրջորեն զբաղված են աշխարհով մեկ Արցախի անվտանգությունն իրավական հիմքերով երաշխավորելու և ադրբեջանական հարձակումները կասեցնելու աշխատանքով։ Հուսով ենք, որ հայության միասնական ցանկությունը կարող ենք պարտադրել աշխարհին»,- ասաց Հավաթյանը, ապա ավելացրեց՝ այս տեսակետները ՀՅԴ-ն առաջիկայում պաշտոնապես կներկայացնի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում