Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Պետք է ընդառաջ գնալ, ոչ թե պաշտպանվել

Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված վիճակը, ինչպես հայտնի է, հանգեցրել է Facebook սոցիալական ցանցում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջին:

Դրան զուգահեռ ձևավորվել է մի խավ կամ շերտ, որը ստանձնել է Կաթողիկոսի պաշտպանությունը, ինչը սակայն արվում է այնպես, որ այդ պաշտպանությունն է՛լ ավելի է հարվածում Կաթողիկոսին և եկեղեցուն, քան քննադատությունը: Բանն այն է, որ պաշտպանները իրենց տրամաբանությունը կառուցում են հետևյալ սկզբունքով` եկեղեցուն հարվածելը նշանակում է հարվածել պետությանը: Այդ իրավիճակն ունի մի քանի ճշգրտման կարիք:

Նախ` եկեղեցուն հասարակությունը չի հարվածում: Ժամանակն է դուրս գալ քարանձավային մտակաղապարներից և քննադատությունը չնույնականացնել հարվածի հետ: Քննադատությունը, որպես ինքնին ընդհանրական երևույթ, հանդիսանում է մարդկության պատմության էվոլյուցիայի գլխավոր խթանիչներից մեկը: Աշխարհում զարգացում են ապրել այն ազգերն ու պետությունները, այն համակարգերը, որոնք կարողացել են համարձակություն ունենալ հանգիստ և համարժեք վերաբերվել ամենասուր քննադատությանն անգամ` դա ծառայեցնելով իրենց շահերին, ոչ թե քննադատներին թշնամի հռչակելով թաքնվել կեղծ արժեքների և մտացածին բարեպաշտության հետևում: Ուրեմն, հասարակությունը քննադատում է եկեղեցուն, ինչը թերևս եկեղեցու առողջացման, եկեղեցում առկա խնդիրների լուծման լավագույն խթանիչներից մեկը կարող է լինել: Եկեղեցու իրական պաշտպանները այդ քննադատներն են, որոնք չեն ուզում հանդուրժել Հայաստանի և հայ ժողովրդի համար կարևորագույն այդ համակարգի ճահճացած վիճակը, որտեղ ներկայումս գերիշխող և որոշումներ կայացնող են դարձել, մեղմ ասած, կասկածահարույց վարքուբարքի տեր բարձրաստիճան եկեղեցականներ:

Երկրորդ ճշգրտումը պետք է, թերևս, լինի այն, որ եկեղեցին ու պետությունը, եկեղեցին ու ազգը նույնացնելը թուլացնում է թե՛ եկեղեցուն, թե՛ ազգին, թե՛ պետությանը: Համակարգերը, ինստիտուտները պետության և ազգի ուժն են: Ուժեղ են այն ազգերն ու պետությունները, որոնք ստեղծել են իրենց կենսագործունեության արդյունավետության բարձրացման տարբեր համակարգեր-գործիքներ: Այդ բազմազանությունը հնարավորություն է տալիս բարձրացնելու մրցունակությունն ու ճկունությունը, մի համակարգը փոխլրացնել մյուսով, այդ համալիր գործիքակազմով լուծելու կարևորագույն ազգային ու պետական հարցեր: Հետևաբար այդ ամենը բերել ու նույնականացնել, որքան էլ որ խորը արմատներ հայտնաբերվեն կամ հնարվեն այդ նույնականացման համար, կնշանակի թե՛ համակարգերն ինքնին, թե՛ ազգն ու պետությունը զրկել ճկունության հնարավորությունից, թուլացնել, աղքատացնել գործիքակազմը, նվազեցնել մրցունակությունը: Ահա թե ինչու եկեղեցին ու ազգը չպետք է նույնականացվեն, այլ պետք է եկեղեցին դառնա ազգի ձեռքին կարևորագույն հարցեր լուծելու գործիք, առավել ևս պետություն ունեցող ազգի ձեռքին:

Եկեղեցին ազգի ստեղծագործություններից մեկն է միայն, իհարկե չափազանց կարևոր և արժեքավոր, թեև ներկայումս բարձրաստիճան շատ հոգևորականներ ուղղակիորեն վարկաբեկում են այդ արժեքն ու կարևորությունը: Բայց, նաև հասարակության արձագանքն է վկայում, որ հասարակությունը պատրաստ է պայքարել այդ արժեքի համար, պատրաստ է ամեն ինչ անել, որ եկեղեցին լինի այդ արժեքն ու մնա կարևոր: Այլապես հանրությունն անտարբերությամբ կհետևեր բարձրաստիճան հոգևորականների, մեղմ ասած, ոչ հոգևոր կյանքի շքեղությանն ու ցոփությանը: Բայց հասարակությունն անտարբեր չէ, եկեղեցու ճակատագիրը նրա համար միևնույն չէ, անկարևոր չէ: Հասարակությունը բարձրաստիճան հոգևորականներից ավելի է հասկանում եկեղեցու արժեքն ու կարևորությունը իր համար, իր պետության համար, և դրա համար է պայքարում, քննադատում, դրա համար է փորձում կռիվ տալ այդ արժեքի համար:

Հաջորդ ճշգրտման նյութը, թերևս, պետք է լինի այն, թե ինչպես են, այսպես ասած, պաշտպանները հայտարարում, որ Կաթողիկոսի հրաժարականի մեխանիզմ չկա, հետևաբար հրաժարականի պահանջը անհեթեթություն է: Սա վկայում է այն մասին, որ հանրային անկեղծ մտահոգությունների հակառակ կողմում կանգնածները, մեղմ ասած, համարժեք չեն իրավիճակին: Հազիվ թե հրաժարականի պահանջի ակցիայի նախաձեռնողներն ու միացողները, որոնք մի քանի հազար են, չեն գիտակցում դե յուրե կամ նույնիսկ դե ֆակտո մեխանիզմների բացակայությունը: Այդ մարդիկ շատ լավ էլ գիտակցում են, պարզապես «պաշտպանները» պետք է գիտակցեն, այդ ակցիան ինքը նախևառաջ դիրքորոշում է, վերաբերմունքի դրսևորում, մթնոլորտի արտահայտություն:
Խնդիրն ամենևին այն չէ, թե կա՞ արդյոք Կաթողիկոսի փոփոխության մեխանիզմ: Եվ խնդիրը նույնիսկ Կաթողիկոսի փոփոխությունն էլ չէ, այլ հանրային տրամադրությունների, մոտեցումների փոփոխությունը, որը հասել է այնտեղ, որ հասարակության մի զգալի մասը արդեն այլ ելք չի տեսնում, քան Կաթողիկոսի պաշտոնանկությունը: Դա ցույց է տալիս հասարակության տրամադրվածությունը, նույնիսկ ինչ-որ տեղ այլևս անելանելիության զգացումը, որն իրականում, սակայն, վկայում է եկեղեցու, ոչ թե հանրության փակուղու մասին: Սա է խնդիրը, և եկեղեցու ու Կաթողիկոսի «պաշտպանները» պետք է այդ պարզ իրողությունը գիտակցեն և արձագանքեն դրան, ոչ թե ասեն, թե մեխանիզմ չկա և համարեն, թե փաստարկված հակադարձել են խնդրին, քննադատությանը:

Ցանկացած պաշտպանություն նախ պետք է սկսել խնդիրները հասկանալուց, դրանց էության մեջ խորամուխ լինելուց, հետո նոր ձեռնամուխ լինել պաշտպանական փաստարկներին: Այլապես պաշտպանությունը դառնում է բումերանգ, որի ամեն հետդարձ նախորդից ավելի ցավոտ է լինում:

Ու նաև ևս մի կարևոր ճշգրտում: Եկեղեցին, թերևս, պետք է հրաժարվի պաշտպանությունից, պաշտպանվելու գաղափարից ընդհանրապես, որովհետև սեփական հետևորդներից չեն պաշտպանվում, սեփական հանրույթից չեն պաշտպանվում, առավել ևս, որ այդ հանրույթը չի էլ հարձակվում, այլ ընդամենը փորձում է քննադատության ճանապարհով հասնել իր համար թանկ կառույցի առողջացմանը, բյուրեղացմանը: Եկեղեցին պետք է հրաժարվի «պաշտպանությունից» և «պաշտպաններից», ու չմիջնորդավորված երկխոսություն սկսի հասարակության հետ, քննարկումներ սկսի, բաց, հրապարակային քննարկումներ գլոբալ խնդիրների շուրջ, որով ապրում, որով մտահոգվում է հասարակությունը: Եվ այդ թվում նաև եկեղեցու դերի և ճակատագրի վերաբերյալ խնդիրների շուրջ: Եկեղեցին ունի ընդառաջ գնալու, ոչ թե պաշտպանվելու անհրաժեշտություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում