Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ֆրանսիայից պահանջում է ներողություն խնդրել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերի համար՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին մասնակցելու համար Բաքու սիրիացի վարձկանների հավանական տեղափոխման վերաբերյալ:
Ավելի վաղ Մակրոնը հայտնել էր, որ 300 սիրիացի գրոհայիններ են տեղափոխվել Բաքու թուրքական Գազիանթեփ քաղաքով:
«Վարձկաններ չկան, մենք ունենք 100 հազարանոց բանակ: Ես պահանջում եմ, որ Ֆրանսիան ներողություն խնդրի և պատասխանատվություն ցուցաբերի»,- ասել է Ալիևը «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:









































