Գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսի տարածման մեջ առավել մեծ դերը խաղում են երեխաներն ու երիտասարդները: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Science հանդեսում։
Փրինսթոնի համալսարանի, Ջոն Հոփքինսի համալսարանի և Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետները վերլուծել են Հնդկաստանի հարավ-արևելքի 575 հազար բնակիչների շրջանում SARS-CoV-2-ով վարակվելու մոտավորապես 85 հազար հաստատված դեպք՝ վարակի փոխանցման հավանական ուղիներին հետևելու նպատակով:
Պարզվել է, որ վարակվածների 71 տոկոսը վիրուսը չի փոխանցել մյուսների հետ շփումների միջոցով, բայց ախտահարվածների ութ տոկոսին բաժին է ընկել վարակման նոր դեպքերի 60 տոկոսը: Նաև գիտնականները որոշել են, որ վարակվածների խմբում հիվանդները դիտարկվող շփումների միջոցով միջին հաշվով ավելի երիտասարդ էին մյուս հիվանդներից, ինչպես նաև նրանց շրջանում ավելի հաճախ հանդիպում էին կանայք:
Ընդհանուր առմամբ, ըստ ուսումնասիրության արդյունքների, մասնագետները եկել են այն եզրակացության, որ երեխաներին ու երիտասարդներին բաժին է ընկել հիվանդության դեպքերի շուրջ մեկ երրորդը, և այս խումբը հանգուցայինն են համարել կորոնավիրուսի տարածման հարցում։