Thursday, 11 06 2026
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Պետք է սպասել օգնություն տրամադրելու փաստաթղթի վերջնական ընդունմանը

ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը, մեկնաբանելով ԱՄՆ Կոնգրեսի ֆինանսական հատկացումների կոմիտեի պետական և արտասահմանյան գործառնությունների ենթահանձնաժողովում քննարկված՝ 2012թ. Լեռնային Ղարաբաղի համար ֆինանսական օգնության չնախատեսման որոշման փաստը, «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց, որ նման որոշման համար կարող են լինել մի քանի պատճառներ:

Նրա խոսքով, ԱՄՆ-ը կրճատում է իր արտաքին հատկացումների ծավալները և ԼՂՀ-ին ֆինանսապես չօժանդակելու փաստը կարող է տեղավորվել այդ տրամաբանության մեջ, բացի այդ, վերջերս Եվրամիության՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ավելի խորը մասնակցություն ունենալու ու ֆինանսական հատկացումներ կատարելու ցանկությունը ևս կարող է դեր խաղալ: «Խաղի մեջ ակտիվորեն մտնում է Եվրամիությունը, և Միացյալ Նահանգները սրանով մի սիմվոլիկ ժեստ է անում, որ ինքը աջակցում է Եվրամիության ակտիվացմանը վերոնշյալ գործընթացում և մի փոքր հետ է քաշվում»,- ասաց փորձագետը՝ նշելով, որ չի բացառվում, որ Freedom House կազմակերպության վերջին զեկույցում ԼՂՀ-ին տրված ցածր գնահատականը ևս կարող էր ազդել այս որոշման վրա:

«Վերջին հաշվով, սա որպես նախազգուշացում կարող է դիտվել Միացյալ Նահանգների կողմից, որ շահագրգռված չէ օգնություն ցուցաբերել մի երկրի, որտեղ մարդու իրավունքներում հետընթաց է արձանագրվում»,- ասաց նա:

Հարցին՝ արդյո՞ք սա ԼՂՀ գործընթացում Հայաստանի վրա ճնշման ձև չէ, Է.Վարդանյանն ասաց, որ գաղտնիք չէ, որ մինչև տարեվերջ բանակցային կողմերից ակնկալում են գոնե շրջանակային համաձայնագրի կնքում ու դրան հասնելու համար կիրառում են տարբեր միջոցներ, այդ թվում՝ անուղղակի ճնշումներ, և սա կարելի է դիտարկել որպես այդպիսի ճնշման ձևերից մեկը:

«Այնուամենայնիվ, սա դեռ վերջնական որոշում չէ, քանի որ հարցը քննարկել է միայն ենթահանձնաժողովը»,- ավելացրեց Վարդանյանը՝ նշելով, որ պետք է սպասել օգնություն տրամադրելու փաստաթղթի վերջնական ընդունմանը, ու չի բացառվում, որ դրանում որոշակի փոփոխություններ լինեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում