Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդն աջակցություն է հայտնել Հայաստանին՝ կապված Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետ:
«Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված հակամարտությունն արդեն չափազանց շատ մարդկային կորուստների է հանգեցրել: Ամբողջ տարածաշրջանում բռնկման վտանգ կա: Ֆրանսիան, Մինսկի գործընթացի երաշխավորը, պետք է համոզի կողմերին կրակի լոկալ դադարեցման գնալ և խաղաղության համաձայնագիր ստորագրել»,- գրել է Ֆրանսուա Օլանդն իր թվիթներում: