Friday, 26 04 2024
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին

Հանրային խորհրդի արտահերթ նիստ է հրավիրվել. որոշում է կայացվել ստեղծել օպերատիվ աշխատանքային խումբ

ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 28-ին գումարվել է ՀՀ Հանրային խորհրդի արտահերթ նիստ՝ նախօրեին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիվ պատերազմի, հայ ժողովրդին պարտադրված գոյապահպանական մարտահրավերին հանրային մակարդակում ևս ազգային համախմբմամբ արդյունավետ արձագանքելու, Հայաստանում ու Արցախում հայտարված ռազմական դրության պայմաններում հանրային կառավարման գործում ՀԽ դերակատարումը հստակեցնելու օրակարգային հարցերով: Հանրային խորհուրդը տեղեկացնում է, որ խորհրդի անդամները մեկ րոպպե լռությամբ հարգեցին սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական լայնածավալ հարձակմանը դիմակայելիս ու ետ մղելիս նահատակված զոհերի հիշատակը: Ներկաների միաձայն համաձայնությամբ՝ որոշում է կայացվել ստեղծել աշխատանքային խումբ: Այն օպերատիվ կերպով սերտ փոխգործակցության մեջ կլինի հանրության տարբեր խմբերի, իշխանության մարմինների, միջազգային հանրության տեղական կառույցների ու ՀԽ միջազգային գործընկերների հետ՝ կանոնավոր ներկայացնելով առանցքային զարգացումների շուրջ անաչառ տեղեկատվություն և զեկույցներ:

Կարձագանքի հանրային գործունեության տարբեր ոլորտներում ծագած և/կամ հնարավոր խնդիրներին, որոնք կարող են առաջ գալ ստեղծված ոչ բնականոն իրավիճակում: Պետական քաղաքականությանը զուգընթաց և անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կիրականացնի գործուն քայլեր հանրային կարծիքի ուսումնասիրման և վերհանման ուղղությամբ, և այլն:

Մոտակա ժամերին արդեն պատրաստ և հաստատված կլինի Տնտեսական և սոցիալական խորհուրդների միջազգային ասոցիացիայի ղեկավարությանը, գործընկեր կազմակերպություններին ուղարկվելիք նամակները՝ շեշտադրելով միջազգային հանրության տեղեկացված լինելու և իրավիճակին օբյեկտիվ արաձագանքելու անհրաժեշտությունն ու կարևորությունը, քանի որ Արցախի Հանրապետության սահմանի ամբողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան կարող է վերածվել լայնածավալ տարածաշրջանային ռազմական գործողությունների:

Արտահերթ նիստում նաև որոշում կայացվեց առկա իրավիճակի վերաբերյալ հանրության առջև հանդես գալ ուղերձով, որի վերաբերյալ նախնական քննարկումների ավարտից հետո կլինի հատուկ հաղորդագրություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում