Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան դատապարտելու վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծն է:
«Սա ցեղասպանության շարունակության անփառունակ փորձ է»,- հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:
Նրա խոսքով` սա արշավ է ընդդեմ քաղաքակրթության, մեր ինքնության, մեր եկեղեցիների, մեր դպրոցների. «Հայ ժողովուրդը ծառայություն է մատուցել ոչ միայն ինքն իրեն, այլև մարդկությանը: Միջազգային հանրությունը պետք է միանա Արցախի ինքնորոշմանը, բայց մեր հույսը մենք ենք»:
Մանրամասն՝ տեսանյութում: