Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացումից հետո շոումեն Միխայիլ Գալուստյանը մեղադրել է Ադրբեջանին ագրեսիայի մեջ, իսկ ադրբեջանցիներին աջակցող Թուրքիային՝ պատերազմ հրահրելու մեջ:
«Դարձյալ պատերազմ: Եվ դարձյալ Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ գործողությունները հայ բնակչության դեմ, և կրկին ինչ-որ պատասխան միջոցների ու հակահարվածների կեղծ կարգախոսի ներքո… Մարդիկ մահանում են, խաղաղ բնակիչներ, պարզապես սարսափելի է… Թուրքիան բացահայտորեն (և այլևս առանց ամոթի) սատարում է այս պատերազմին: Դադարեցրեք պատերազմը: Մենք դեմ ենք պատերազմին: Հայերը խաղաղության կողմնակից են», – կոչ է անում Գալուստյանը: