Wednesday, 10 06 2026
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
10:40
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
10:30
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է
Վրաստանը Արևմուտքի հետ հարաբերությունների «վերբեռնում» է սկսում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
07:40
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են

Երևանում բացվեց Էջմիածնի նոր գրատունը

Հուլիսի 29-ին, Երևանում տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գրատան բացման արարողությունը՝ հանդիսապետությամբ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի:

Մինչ արարողությունը ներկաներին ողջունեց գրատան տնօրեն Կարեն Հակոբյանը՝ ուրախություն հայտնելով կարևոր այս ծրագիրը կյանքի կոչելու առիթով և վստահեցնելով, որ գրատունը հոգևոր գրականության մատակարարմամբ մեծ ծառայություն կբերի հայ ժողովրդին:

Այնուհետև կատարվեց օրհնության արարողությունը, որի ավարտին Անուշավան Սրբազանը շնորհավորեց ամենքին գրատան բացման առիթով: Սրբազանն իր խոսքում մասնավորաբար նշեց. «Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Երևանում բացվեց լուսավոր մի կենտրոն՝ գրքերի աշխարհ: Դժբախտաբար ժամանակի ընթացքում մեր հասարակության մեջ նվազել է ընթերցանությունը, գրատները վերածվել են այլ հաստատությունների: Նորին Սրբությունը, կարևորելով ընթերցանությունն ու գիտելիքը, ցանկացավ, որ բացվի այս գրատունը, որպեսզի հայորդիները հնարավորություն ունենան ծանոթանալ մեր ժողովրդի և Եկեղեցու պատմությանը, հոգևոր գրականությանն ու Եկեղեցու դավանաբանությանը»: Սրբազանը նաև ընդգծեց հոգևոր-կրոնական գրականության ընթերցանության անհրաժեշտությունը՝ նշելով, որ այս գրատունն իր ծառայությամբ ևս մեկ խարիսխ պիտի դառնա՝ ետ պահելու ժողովրդին ամեն տեսակ մոլորությունից:

Այս առիթով իրենց սրտի խոսքն ասացին նաև Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանը և Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի գրասենյակի վարիչ Տ. Ղևոնդ քահանա Մաիլյանը: «Գիրքը սրբություն է, որը կյանք է տալիս մարդուն, ազնվացնում ու կրթում է նրա հոգին, միտքն ու սիրտը: Հայ գիրքը հայ մարդու պատիվն է», – նշեց Տաթև Սրբազանը, իսկ Տ. Ղևոնդ քահանան անդրադարձավ Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի լայնածավալ գործունեությանը՝ նշելով որ միայն վերջին հինգ տարիներին բաժինը հրատարակել է շուրջ երկու հարյուր միավոր պատմական, հայագիտական, եկեղեցագիտական, աստվածաբանական, մեկնողական, կրոնական-գեղարվեստական գրականություն:

Արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, տարբեր հրատարակչությունների ներկայացուցիչներ, Հայաստանի գրողների միության անդամներ և գիտության ու մշակույթի գործիչներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում