Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Կսպասեն մեր հաղթանակին, որից հետո իրենց հիստերիան կսկսվի նաև Ռուսաստանի հայաշատ ու ադրբեջանաշատ վայրերում. Կարախանյան

«Սեպտեմբերի 20-21-ից պարզ էր, որ Ադրբեջանն ինչ-որ բան է նախապատրաստում։ Չեմ կարծում, թե հայկական կողմի համար ինչ-որ գաղտնիք կար։ ՌԴ իշխանությունները ադրբեջանական տարբեր կազմակերպություններին զգուշացնում էին, որ հանդարտություն պահպանվի։ Սադրանքներից խուսափելու համար այդ տեղեկատվությունը չէինք բարձրաձայնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը։

Կարախանյանը հավելեց. «Թուրքական ռազմական հետախուզության հարձակողական գործողությունների մասնագետները Բաքու են ժամանել սեպտեմբերի 15-ին, բերել են փաստաթղթերի փաթեթներ, սխեմաներ, ուղղություններ և այլն: Սեպտեմբերի 20-21-ը արդեն ճակատային գրոհ սկսելու վերջնական որոշումն էր: Գործողությունների ռեզերվում են՝ սադրանքներ Նախիջևանի սահմանին և Վարդենիսում (Հայաստան)»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ ինչպես միշտ, հակառակորդը նենգ ու կեղտոտ կոնֆլիկտներ է հրահրում, չի բացառվում նույնն անեն նաև Ռուսաստանի տարածքում. «Իրենք այստեղ փորձում են մուսուլմանական գործոնն օգտագործել, բայց այդ մարդիկ կա՛մ չեզոք են մնում, կա՛մ գալիս հայերի հետ են խոսում։ Այսօր առավոտվանից Ադրբեջանի դեսպանության խորհրդականները ադրբեջանական երիտասարդության ընդունումներ են անում։ Մի կողմից նրանց նախապատրաստում են, խորհուրդներ են տալիս՝ ինչ անեն, ոնց անեն։ Շեշտը դնում են ադրբեջանական ուսանողության, շուկաներում աշխատող սոցիալապես ավելի ցածր մակարդակ ունեցող մարդկանց վրա։ Հիմա սադրանքների պլաններ են մշակում, սպասում են ռազմական դաշտի առաջին արդյունքներին»։

Կարախանյանի դիտարկմամբ՝ այժմ Ռուսաստանում էլ շատ լավ հասկանում են, որ Ադրբեջանի հետ խոսելն անիմաստ է։ Սրա հետևում կանգնած է Թուրքիան, ու այդ պատճառով էլ Լավրովը հեռախոսազրույց ունեցավ Թուրքիայի ԱԳ նախարարի հետ. «Գիտենք, որ այս ամենը ուղղորդվում է Էրդողանի, նրա ռազմատենչ խորհրդականների կողմից։ Ո՛չ հայկական իշխանությունները, ո՛չ էլ հայկական ծառայությունները անակնկալի չեն եկել, այս ամենը շատ լավ հասկանում էինք։ Մենք հիմա սպասում ենք այստեղ որոշակի գործողությունների, բայց դրանք, ինչպես միշտ, կլինեն հայկական ռազմուժի որոշակի հաջողություններից հետո։ Առայժմ զբաղված են քարոզչական խոսակցություններով՝ իբրև հետ են վերցնում ադրբեջանական տարածքներ, բայց լուրջ քայլերի համար իրենք վախկոտ են։ Հենց սկսեն ռազմական դաշտում պարտվել, կսկսեն ինչ-որ քայլեր անել։ Բայց ի փառս հայությանը, հայկական համայնքին, հայ գործիչներին՝ անկախ գաղափարական տարաձայնություններից, ցանցային կերպով, շատ կուռ ձևով պատասխաններ ենք տալու։ Խոսում ենք Մոսկվայի իշխանությունների, մնացած շրջանների իշխանությունների հետ, տեղյակ ենք պահում այս հարցերի մասին, նշում ենք, որ հնարավոր են այսպիսի իրավիճակներ, որ իրենք էլ անակնկալի չգան»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ Ռուսաստանը կոնֆլիկտի ճակատ չէ, ու հայկական կողմը մշտապես հենց դա է պնդում. «Եթե ինչ-որ հարցեր են առաջանում, պետք է իրավապահ մարմինները աշխատանք տանեն ու այս պահի դրությամբ այդպիսի ըմբռնումներ կան։ Թե ինչ հանձնարարություններ կտան թուրքական իշխանությունները այստեղի երիտասարդներին, որոնք այսօր առավոտվանից դեսպանատանն են հավաքվում՝ պարզ չէ։ Կսպասեն մեր հաղթանակին, որից հետո իրենց հիստերիան կսկսվի հայաշատ ու ադրբեջանաշատ վայրերում, քաղաքներում ու գյուղերում։ Մենք այս ամենի մասին գիտենք, սպասում ենք ու պատրաստ ենք»։

Սմբատ Կարախանյանը նշեց՝ այժմ բոլորը պետք է զգոն լինեն. «Ռուսաստանում փոքր ու մեծ ժողովուրդներ մեզ իրենց աջակցությունն են հայտնում։ Ասում են՝ հստակ է, որ այս ամենը Թուրքիայի կազմակերպած սադրանքներ են։ Կա կարծիք, որ սրանով Ադրբեջանն արագացնում է Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը ոչ միայն Հայաստանի, այլ միջազգային հանրության կողմից։ Բոլորս վստահ ենք, որ հայկական բանակը ջարդելու է այդ սադրանքները ու այս ամենը վերջանալու է Արցախի փայլուն հաղթանակով, իսկ հետագայում՝ նաև միջազգային ճանաչմամբ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում