Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Ազգային ժողովում հրավիրվել է հատուկ նիստ: Օրակարգում Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին հարցն է:
Ինչպես նշեց վարչապետ Փաշինյանը` մեր ժողովրդի առաջ այլընտրանք է դրվում. «Կամ հրաժարվել Արցախի ժողովրդի իրավունքներից, կամ ստանալ պատերազմ: Ադրբեջանը երկար ժամանակ զարգացրել է այս գիծը: Կարծում եմ, որ պետք է կանգնենք Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերում: Սա մեր հազարամյա գոյամարտի հերթական և գուցե ամենակարևոր հանգրվանն է: Մենք պետք է պատասխան տանք մի պարզ հարցի` մենք ունե՞նք ներուժ մեր ժողովրդի գոյության իրավունքը պահպանելու: Մենք պետք է ամուր կանգնենք մեր հողի վրա և պաշտպանենք այս սրբազան հողի վրա ապրելու մեր իրավունքը»:
Մանրամասն՝ տեսանյութում: