Իսպանացի բժիշկները կորոնավիրուսի մեկ այլ ախտանիշ են հայտնաբերել: Նրանց խոսքով՝ կորոնավիրուսով հիվանդների մոտ կարմիր կամ սպիտակ գույնի փոքր պզուկներ են հայտնվում լեզվի ծայրում: Այս մասին գրում է Daily Star-ը։
Հետազոտությանը մասնակցել են միջին տարիքի և տարեց հիվանդներ: Ընդ որում, հետազոտվածների 58 տոկոսը կանայք են եղել:
Իրենց իսպանացի գործընկերներին աջակցել են բրիտանացի բժիշկները։ Ճիշտ է, նրանք համոզված են, որ երեխաների մոտ ցանն ավելի հաճախ է հանդիպում: Եվ երբեմն փոքրիկների մոտ սա COVID-19- ի միակ ախտանիշն է լինում: