Չեռնոգորիայի հավաքականի և «Ռոմա»-ի հարձակվող Միրկո Վուչինիչը կտեղափոխվի «Յուվենտուս»: Այս մասին հաղորդում է Corriere dello Sport-ը: Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստի տեղափոխության հարցի շուրջ պայմանավորվել են «Ռոմա»-ի նախագահ Ռոբերտո Կապելլին և թուրինյան ակումբի գործադիր տնօրեն Բեպպե Մարոտտան:
Հիշեցնենք, որ Վուչինիչի ծառայություններով հետաքրքրված էին նաև անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Տոտենհեմ»-ը:







































