Սեպտեմբերի 25-ին Ընդհանուր իրավասության դատարանը քննելու է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը՝ ընտրակաշառքների առիթով հայտնի քրգործի շրջանակում: Գագիկ Ծառուկյանը հայտնվել է հայաստանյան ներքաղաքական շրջապտույտի առանցքում, գրեթե այնպես, ինչպես 2012-15 թվականներին: Այդ շրջափուլը նրա համար ունեցավ առերեւույթ վատ, բայց խորքային առումով բարեհաջող ավարտ՝ Սերժ Սարգսյանը նրան հորդորեց դուրս գալ քաղաքականությունից եւ դադարել լինել պատ, որի հետեւում կարող էին թաքնվել այլ ուժեր: Ինչպիսի զարգացումներ կունենա այս շրջափուլը։Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանի հետ: