Ես միջինստիտուցիոնալ հարգանքի սկզբունքից ելնելով բացարձակապես չպետք է անդրադառնամ ՍԴ նախագահի ընտրության հարցին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:
«Մեր լիազորությունները մենք իրականացրել ենք, հիմա հերթը ՍԴ-ինն է: ՍԴ-ն բաղկացած է 9 դատավորից և այդ 9 դատավորները պետք է ընտրեն նախագահ: Որևիցե մեկնաբանություն, դիտարկում, իմ կարծիքով, դրական ազդեցություն չի կարող ունենալ այդ գործընթացի վրա: Խոսքն իհարկե իշխանության այլ ճյուղերի մասին է: Մենք ի սկզբանե պայմանավորվել ենք, որ վերափոխում ենք դատարանները, ձևավորում ենք Սահմանադրությամբ նախատեսված մոդելի ՍԴ և դրանից հետո թող ՍԴ-ն իրականացնի իր գործառույթները»,-ասաց նա: