Ուկրաինայի Դոնեցկի շրջանում տեղի է ունեցել հանքահորի հերթական հզոր պայթյունը, որի հետևանքով զոհվել 1 մարդ, ևս 8 հոգի տուժել են: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը` հղում անելով Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությանը: Պայթյունը տեղի է ունեցել առավոտյան: Նշվում է, որ մոտ 600 հանքափոր տարբեր ուղիներով փորձում են լքել հանքահորը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան պայթյուն է տեղի ունեցել նաև Լուգանսկի շրջանի հանքահորերից մեկում, որտեղ մահացել է 16 հանքափոր: 9 հանքափորների ճակատագիրն անհայտ է: