«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով Սահմանադրական դատարանում իրավիճակը թեժ է։ Արդեն երկրորդ օրը շարունակվող աշխատակարգային նիստի ու քննարկվող երկու հարցի՝ ՍԴ նախագահի ու փոխնախագահի ընտրության հարցի շուրջ ՍԴ-ում իրավիճակը լարված է։ Երկօրյա քննարկումների արդյունքում, մեր տեղեկություններով, ՍԴ նախագահի պաշտոնի համար ինքնաաառաջադրվել է Երվանդ Խունդկարյանը։
Մեկ թեկնածու էլ՝ ՍԴ նախագահի ներկայիս պաշտոնակատար Աշոտ Խաչատրյանը՝ առաջադրվել է։
Հիշեցնենք, որ մինչ այդ խոսք էր գնում, որ առաջադրվելու է Արման Դիլանյանի թեկնածութոյւնը, ինչը, սակայն, տեղի չի ունեցել։
Իրավիճակը ՍԴ-ում լարվել է հենց Խունդկարյանի ինքնաառաջադրումից հետո, քանի որ ՍԴ դատավորների մի մասը դեմ է նրա թեկնածությանը։ ՍԴ մի քանի դատավորների կոմղից ընդվզում կա Խունդկարյանի դեմ։
Բայց Երվանդ Խունդկարյանի ինքնառաջադրումով, կարծես թե, հաստատվում են այն լուրերը, որ վերջինս նախապայմանով է թողել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը, քանի որ նրան բարձր մակարդակով հավաստիացումներ են տրվել, որ դառնալու է ՍԴ նախագահ։