Friday, 26 04 2024
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը

Տիգրան Բադալյանի շրթունքները կարված են եղել. ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ սեպտեմբերի 23-ին չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ հացադուլ հայտարարած անձանց իրավունքների երաշխավորման նպատակով:

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել վերջիններիս, այդ թվում՝ օգոստոսի 25-ից հացադուլ և ջրադուլ իրականացնող կալանավորված անձ Տիգրան Բադալյանի հետ: Այցի պահին նրա շրթունքները կարված են եղել, իսկ սեպտեմբերի 23-ին կատարել է ևս մեկ ինքնավնասում՝ ոտնաթաթերը մահճակալի փայտյա հատվածին գամելու եղանակով:

Պարզվել է, որ նա սեպտեմբերի 13-ից սկսած հրաժարվել է նաև բժշկական օգնությունից և սպասարկումից:

Մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է, որ առանձնազրույցի ընթացքում Տ. Բադալյանը հայտնել է, որ ծայրահեղ միջոցների դիմելը պայմանավորված է դատարանի վարույթում գտնվող քրեական գործով իրեն առաջադրված անհիմն մեղադրանքով:

Այս առնչությամբ պարզաբանվել են Պաշտպանի լիազորությունները, ներառյալ դատական վարույթին միջամտելու արգելքի մասին, ուսումնասիրվել են առողջական փաստաթղթերը:

Այսօր Պաշտպանի աշխատակազմ լրացուցիչ տեղեկություններ են ներկայացվել, որ առավոտյան ոտնաթաթերը գամելու հանգամանքով պայմանավորված Տ. Բադալյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով:

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել նաև այցի պահին հացադուլ իրականացնող ազատությունից զրկված մյուս երկու անձի հետ, ուսումնասիրվել են նրանց առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը:

Այցի արդյունքները կամփոփվեն և Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում բարձրացված հարցերի կապակցությամբ կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում