Դեռ ժամանակ առաջ ես նշել եմ, որ կորոնավիրուսի թվերի որոշակի աճ սպասելի է և պետք է դա լիներ, բայց բարեբախտաբար այդ աճն այն աստիճան չի լինի, ինչպիսին ունեինք գարնան վերջին ու ամռան սկզբին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:
«Այս աճը կապված է որոշակի ակտիվության հետ, նաև կրթական համակարգի, դասապրոցեսի վերսկսումից: Այստեղ շատ կարևոր է հիվանդներին պատշաճ բուժօգնության տրամադրումը»,-ընդգծեց նա:
Դիտարկմանը, որ դպրոցներում բոլոր հակահամաճարակային միջոցառումները պատշաճ կատարվում են, բայց կորոնավիրուսով վարակման աճ է նկատվում, Զեյնալյանն ասաց, որ որքան էլ պահպանվեն այդ պահանջները, շփումներ կան, մարդկանց ակտիվությունը կա, շփումների քանակը մեծացել է. «Ինչքան էլ հակահամաճարակային միջոցառումներ իրականացվեն, դրանք 100 տոկոսով չեն կարող կանխել վարակի տարածումը»: