Friday, 26 04 2024
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
16:08
Իսպանիայում առգրավել են 25 տոննա հաշիշ 50 միլիոն եվրո արժողությամբ
«Նոյեմբերի 9»-ից հրաժարվելու փոխարեն շատ ավելի լավ է Բաքվի հետ բանակցել ապաշրջափակման օրակարգը
15:50
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան ընդլայնել են Իրանի դեմ պատժամիջոցները
15:40
Պենտագոնը Գազայի ափերի մոտ սկսել է նավամատույց կառուցել հումանիտար օգնություն հասցնելու համար

Այս պահին Սահմանադրական դատարանը ցույց է տալիս, որ պատրաստ չէ այդ վերափոխմանը․ Արման Բաբաջանյան

Սահմանադրական դատարանում ու նրա շուրջ տեղի ունեցող գործընթացները ամեն օր նոր, անցանկալի դրսևորումներ են ստանում։ Ընդամենը մի քանի օր առաջ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր պաշտոնում ընտրված անձինք առիթը բաց չթողեցին ապացուցելու, որ իրականում բացարձակապես չեն համապատասխանում այդ պաշտոնին՝ ոչ քաղաքացիական, ոչ մասնագիտական ու անձնային հարթություններում։

Վերջին ամենաթարմ օրինակը ՍԴ նորընտրիր դատավոր Արթուր Վաղարշյանի այսօրվա հայտարարությունն է, որն արտահայտում է սույն իրավաբանի աշխարհայացքային մոտեցումը խոսքի ազատությանն ու մամուլին։ Մասնավորապես, անդրադառնալով ՍԴ աշխատակարգային նիստը մամուլի կողմից լուսաբանելու պահանջին՝ Վաղարշյանը բառացիորեն հայտարարել է. «Ես արդեն մամուլին լուրջ չեմ ընդունում և որոշել եմ չկարդալ, քանի որ եթե ձեզ հավատայի, դուք երկու ամիս ասում էիք, որ չեմ ընտրվի, բայց ընտրվեցի։ Եթե ձեզ հավատայի, 2 ամիս ասում էիք՝ չի ընտրվի, չի ընտրվի»:

Անթույլատրելի ու դատապարտելի է, որ ընդամենն օրեր առաջ Սահմանադրական դատարանում հայտնված իրավաբանը նման կերպ է արտահայտվում երկրում ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտի՝ խոսքի ազատության ու մամուլի մասին։ Նա վստահաբար տեղյակ չէ, չէր էլ կարող իմանալ, թե մենք՝ նախորդ հանցավոր իշխանությունների դեմ պայքարող հազարավոր քաղաքացիներս, որքան ջանք, էներգիա ու կյանք ենք ներդրել Հայաստանում խոսքի ազատության ու մամուլի կայացման համար։ Նա այդ մասին տեղյակ չէ, քանի որ իր ու իր նմանների համար պայքարն ընդհանրապես խորթ երևույթ է, իրենց համար ավելի նախընտրելի է եղել այդ նույն ժամանակահատվածում ակադեմիական տաքուկ աթոռներին բազմելը։

Բայց խնդիրը միայն մամուլի մասին Վաղարշյանի խեղված պատկերացումները չեն, այլ այն, որ նաև այսպիսի պատկերացումներով մարդիկ են մաս կազմում նոր Հայաստանի Սահմանադրական դատարանին, որը երեկ ու այսօր մամուլին թույլ չտվեց լուսաբանել իր աշխատակարգային նիստերը, որոնց ընթացքում պետք է ընտրվեն ՍԴ նախագահ ու փոխնախագահ։ Ընդ որում, մամուլի առաջ այդ արգելքն արդարացնող որևէ պատճառաբանություն ու հիմնավորում չի կարող ընդունելի լինել, քանի որ սարսափելի է անգամ մտածել, որ հեղափոխությունից հետո ձևավորված Սահմանադրական դատարանը կարող է թաքցնելու բան ունենալ ՀՀ քաղաքացուց, Հայաստանի հանրությունից։ Այս իրողությունն ավելի է ամրապնդում նախորդող օրերին քաղաքական շրջանակներում ու մամուլում քննարկվող տեղեկություններն այն մասին, որ ՍԴ նախագահի ընտրության հարցում իշխանությունը նորընտիր դատավորների հետ ստվերային պայմանավորվածությունների է հանգել։

Եթե այդ տեղեկությունները չէին համապատասխանում իրականությանը, ապա ՍԴ-ն ինքը պետք է շահագրգիռ լիներ բաց նիստ անցկացնելու հարցում ու հանրությանը ցույց տար, որ չի գործում նրա թիկունքում։ Սահմանադրական դատարանի այս գործելաոճը խորապես դատապարտելի է և անթույլատրելի։ Բայց ՍԴ նորընտիր անդամները չարաչար սխալվում են՝ մտածելով, որ այս նույն ոճով կարող են շարունակել աշխատել նաև ապագայում։ Ամենևին։ Ժամանակն է, որ Սահմանադրական դատարանը գնա վերափոխման ճանապարհով և այդ ճանապարհին պատրաստ լինի իշխանության մյուս ճյուղերի, առաջին հերթին՝ իշխանության առաջնային մանդատ կրող խորհրդարանի հետ հեռակա բանավեճի, ինչպես նաև քաղաքացիական ու հանրային վերահսկողությանը՝ ի դեմս մամուլի մշտական աշխատանքի։

Սահմանադրական դատարանը պետք է ամբողջությամբ բացվի հանրության առաջ։ Միայն այդ ճանապարհով, հանրության առջև թափանցիկ ու իշխանության մյուս ճյուղերի հետ կառուցողական աշխատանքի միջոցով Սահմանադրական դատարանը կարող է իր վրայից թոթափել վերջին խնդրահարույց ընտրությունների բեռն ու ստվերը։ Այս պահին Սահմանադրական դատարանը ցույց է տալիս, որ պատրաստ չէ այդ վերափոխմանը, ինչը նշանակում է, որ մենք երկրում ունենք դեռևս ոչ ամբողջական ու ոչ արդյունավետ սահմանադրական արդարադատություն՝ դրանից բխող բոլոր անցանկալի հետևանքներով։

Հ. Գ. Եթե անգամ որոշում կայացվի ՍԴ աշխատակարգային նիստի շարունակությունը հաջորդիվ ժամերին հեռարձակել ուղիղ եթերում, դրանից վերը նշված խնդրի էությունը չի փոխվի, քանի որ հանրությունը լեգիտիմ իրավունք կունենա կասկածելու, որ երեկ և այսօր կայացած փակ նիստերում կայացվել են բոլոր որոշումները, և հեռարձակվում է ընդամենը վերջին ընտրությունների արդյունքների ֆորմալ արձանագրման արարը։

https://www.facebook.com/babajanyana/posts/3675596322471068?__xts__[0]=68.ARD-CB6lCh09oBkUbYYO9GZVLz6B6XbuLykDOllaFKwJSSF3PKmUbm0zqypbTbWtvdCA_UO8_jIfqureeKho1I4BnLQennA_0mB07sT1W1fQLjmfBigmutrZClcrjaO6AYjGaGCXPEp73CmlJ_LkZ_qVQKmC4WkMubsXx9Nkyj0Rkm3ebrvsRfzAA76wwWdNVT5dBL4x8Fu_tXTTPLuQgHqPml-EzGh3AGrVSD8YFCY3tnCKuy7Dh9ER5ky7wcB_40H8fAZP6wQ75m-AXRq_hrFi1k-b2vU90eq41ON4XPIcN_IdGpwXRrcJc7fslIGArHbyAWsuzb14ERZjt7s54JVb_cq0-iPgkQZmQjzE08BVD5iRfcyzmg97PLA

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում