Sunday, 07 06 2026
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Հիմա էլ ընկած համոզում են, թե ընտրական ցուցակներում Յարություն հայրանունով թուրք կա․ Ալեքսանյան
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ

Մեզ համար հանգուցյալները բնաջնջված չեն. Տեր Ղազար Քահանա Պետրոսյան (տեսանյութ)

«Ջուր ցողելու սովորությունը, ըստ շատ մեկնաբանների, մոտ 4-5 հազար տարվա պատմություն ունի և կապված է Նոյ նահապետի հետ: Երբ նա, Աստծո ողորմությամբ, ջրհեղեղից չկործանվեց, հաջորդ տարի այդ օրը նա ջուր ցանեց իր զավակների վրա և իրենց մեջ օրինադրեց այս կարգը ի հիշատակ այն բանի, որ Աստված ջրհեղեղներով այլևս աշխարհը չի կործանի: Եվ այս սովորությունը նաև մտավ հեթանոսության շրջան, ու հեթանոսներն էլ գործածեցին: Հեթանոսական շրջանից հետո էլ այս սովորույթը փոխանցվեց Քրիստոնեական եկեղեցուն»։ Այսօր հրավիրված ասուլիսում Վարդավառն այսպես մեկնաբանեց սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար Քահանա Պետրոսյանը:

«Ավելին՝ Աստծո խոսքը մշտապես ջրի հետ է համեմատվում, և ջրով ոռոգելը Աստծու խոսքով ոռոգել է նշանակում: Հետևաբար Վարդավառի Քրիստոնեական մտածողությունը հետևյալն է՝ Աստծո խոսքով ոռոգվեց ամբողջ աշխարհը»:

Այնուհետև անդրադառնալով հանգուցյալներին այցելելու խորհրդին՝ հոգևոր հովիվ Տեր Ղազար Քահանան նշեց, որ յուրաքանչյուր տաղավար տոնին հաջորդում է մեռելոցը: «Պետք է ասել, որ մեռելոցը ոչ թե ողբի, լաց ու կոցի օր է, այլ քրիստոնեաբար մեր հանգուցյալներին հիշատակելի օր է: Եվ շատ հետաքրքիր մի սովորություն կա, որ մեր գլխավոր տոների հաջորդ օրը նրանց հիշատակելով՝ մասնակից ենք դարձնում նաև մեր հանգուցյալներին: Մեզ համար հանգուցյալները բնաջնջված չեն, պարզապես մեզանից մի քայլ առաջ են անցել և ննջում են: Նրանց մարմինը հող է դառնում, բայց հոգով մարդ բնակվում է ժամանակավոր հոգևոր կայանում: Հետևաբար նրանք կարիք ունեն Աստծու ողորմության: Հետևաբար Վարդավառին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է, որի համար մատուցվում է Սուրբ պատարագ»,- նշեց Տեր Ղազար Քահանա Պետրոսյանը:

Հիշեցնեք, որ այս տարի Վարդավառը (Քրիստոսի պայծառակերպության տոնը) կնշվի հուլիսի 31-ին:

Քրիստոսի պայծառակերպությունը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է և Պետրոս, Հովհաննես ու Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն է, որն ըստ ավանդության` տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:

Հայ Առաքելական եկեղեցին Քրիստոսի պայծառակերպությունը տոնում է Զատկից 98 օր հետո` հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Հայաստանյայց եկեղեցին այն կոչում է նաև Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաև միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է:

Ազգագրագետ Հասմիկ Աբրահամյանը նշեց, որ տոնին շատ ընդունված են ընտանեկան հավաքները, ինչը ևս մեկ առիթ է, որ ընտանիքները համախմբվեն, միասնական դառնան: Տոնի նախապատրաստության ընթացքում շատ ընդունված են հյուրընկալությունները, տանտիկինները բանջարեղենային բազմաթիվ ուտեստներ են պատրաստում: Քանի որ Վարդավառը հիմնականում համընկնում է գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանին, ուստի տոնական ճաշացանկում շատ են բանջարեղենային ուտեստները, քաղցրավենիքները՝ հալվան և այլն, որ պատրաստել են որպես առատության խորհրդանիշ: Նաև մատաղի նախապատրաստություն են տեսել, կարևորել են պահեցողության շրջանը, ուխտագնացությունները Հիսուսի գերեզմանին: Որպես հայրենասիրական դրսևորում՝ շատ են եղել ուխտագնացությունները Մշո Սուրբ Կարապետ վանքը:

Ինչ վերաբերում է ժողովրդական տոնակատարություններին, դրանք բազմազան են ու բազմաբնույթ: Մասնակցել են բոլոր տարիքի մարդիկ: Տոները լավագույն առիթ են եղել շփվելու, Վարդավառի օրը, օրինակ, չեն նայել՝ սանամեր է թե քավոր, և չեն նայել՝ հարս ու սկեսուր, սկեսրայր, ջուր են վերցրել ու սկսել ջրոցի խաղալ: Տոնակատրությունն ու մատաղը ուղեկցվել են զուռնայի ու դհոլի նվագով և խաղերով՝ ձիամարտ, ըմբշամարտ, խուճուճ խաղեր, աղջիկ-տղա խումբ-խումբ են խաղացել և փորձել մրցակցության մեջ մտնել միմյանց հետ: Խաղերին հաջորդել է ավանդական ջրոցին: Ընդունված է եղել, որ մարդիկ գոնե մի քիչ թրջվեն, որովհետև ըստ հավատալիքի՝ դրանով նրանք մաքրվել են, քանի որ ջուրը մաքրության խորհրդանիշ է: Տարածված կարծիք է եղել նաև, որ Վարդավառի օրվա ջուրը բուժիչ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում