Վրաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 25-ի: Տվյալները թարմացվել են StopCov.ge կառավարական կայքում: Սեպտեմբերի 20-ից ի վեր երկրում COVID-19-ից մահացել է վեց հիվանդ:
Անցած օրվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 227 նոր դեպք: Սա ամբողջ համավարակի ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է: Վրաստանում արդեն հայտնաբերվել է վարակի լաբորատոր հաստատված 4140 դեպք:
Կարանտի ռեժիմում է գտնվում 5 390 քաղաքացի, իսկ հիվանդանոցներում 836 մարդ մնում է բժիշկների հսկողության տակ, 640 հիվանդներ բուժվում են կովիդ-հյուրանոցներում: