Friday, 26 04 2024
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում
ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր
Ադրբեջանից գազ գնելը նույնպես չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է. Թունյան
Դեմ չեմ բարձր աշխատավարձերին, բայց պետք է համապատասխանեն իրենց գործառույթներին. սա մեր բացթողումն է
Օտար երկրների ալիքների փակելը բարդ է, պետք է գտնել քաղաքական օրակարգ չթելադրող կարգավորումներ
16:24
Ֆինլանդիայում մեկնարկում են ՆԱՏՕ-ի ուժերի մասնակցությամբ զորավարժությունները
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը

ՍԴ նախագահի ընտրության նիստը պետք է բաց լինի. ոչ մի ինստիտուտի փակ աշխատանքը չի նպաստում հանրային վստահության ավելացմանը

«Սահմանադրական դատարանը ինքն է որոշում՝ ինչպես անցկացնել իր նիստերը՝ բաց, փակ, գրավոր ընթացակարգով, թե բանավոր, կան հարցեր, որ հրապարակային քննարկման ենթակա չեն, բայց մյուս կողմից ինքը՝ Սահմանադրական դատարանը, պետք է շահագրգռված լիներ այդ հարցերը՝ նախագահի ընտրությունը բաց քննարկել՝ հաշվի առնելով այդ ինստիտուտի հանդեպ հանրային հետաքրքրվածությունը և այդ ինստիտուտի շուրջ առկա լարվածությանը։ Միայն կարելի է ափսոսանք հայտնել, որ իրենք այդպիսի բաց աշխատաոճը չեն ընտրում ի սկզբանե»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ անդրադառնալով ՍԴ վաղվա աշխատակարգային նիստին։

Հիշեցնենք, որ վաղը՝ ժամը 11։00-ին, ՀՀ Սահմանադրական դատարանում նախատեսված է աշխատակարգային նիստ, որի ժամանակ ընտրվելու է ՍԴ նախագահն ու փոխնախագահը։ ՍԴ աշխատակարգային նիստը, սակայն, փակ է լինելու։

«Առաջին լրատվական»-ը դիմել է ՍԴ նախագահի պաշտոնակատար Աշոտ Խաչատրյանին, որպեսզի թույլ տան մասնակցելու և լուսաբանելու աշխատակարգային նիստը։ Մեր դիմումին դեռ չեն պատասխանել, սակայն տեղեկացանք, որ այլ լրատվամիջոցներ նույն պահանջով նույնպես դիմել են ՍԴ նախագահի պաշտոնակատարին։

Աշոտ Մելիքյանի խոսքերով՝ հատկապես հաշվի առնելով Սահմանադրական դատարանի շուրջ վերջին զարգացումները, լրատվամիջոցներին պետք է թույլատրվի մասնակցել և լուսաբանել նիստը, հատկապես եթե ընտրություն է տեղի ունենում։ «Այո՛, պետք է նաև հասկանալ, որ Սահմանադրական դատարանն իրավասու է որոշում կայացնել նիստը փակ անցկացնել, քանի որ հնարավոր է քննարկվեն այնպիսի հարցեր, որոնք հանրության համար բաց չեն, սակայն առավել ևս խոսք է գնում այդ ինստիտուտի նկատմամբ հանրային վստահության ավելացման մասին, ապա պետք է նկատել, որ ոչ մի ինստիտուտի փակ աշխատանքը չի նպաստում հանրության կողմից վստահության ավելացմանը կամ առհասարակ վստահություն տածելուն։ Եթե ի սկզբանե ընտրվել է այս ոճը և այն շարունակվելու է, ապա պետք է նկատել, որ հանրային վստահությունն էլ չի ավելանալու Սահմանադրական դատարանի նկատմամբ։ Եթե իրենք կվերանայեն իրենց մոտեցումը և կորոշեն, որ բաց են աշխատելու և՛ լրատվամիջոցների, և՛ հանրության համար, ապա այդ դեպքում փոփոխություններ կարելի է ակնկալել»,- ասաց Մելիքյանը։

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը անընդունելի է համարում ՍԴ նախագահի ու փոխնախագահի ընտրությունը փակ նիստով անցկացնելը։ «Վերջին օրերին ես մտահոգիչ տեղեկություններ ու ահազանգեր եմ ստանում այն մասին, որ իշխանությունները ստվերային պայմանավորվածության են հանգել Սահմանադրական դատարանի նոր դատավորների, մասնավորաբար՝ Երվանդ Խունդկարյանի հետ՝ վերջինիս Սահմանադրական դատարանի նախագահ դարձնելու հարցի շուրջ, և վաղը ՍԴ աշխատակարգային նիստում փորձ է արվելու նախապես մշակված քայլերով ու ներքին համաձայնություններով իրականություն դարձնել այդ սցենարը։ Դա բացառելու միակ տարբերակն այն է, որ Սահմանադրական դատարանի վաղվա աշխատակարգային նիստը լուսաբանվի ուղիղ հեռարձակմամբ, և հանրությունն ականատես լինի Սահմանադրական դատարանի ղեկավար կազմի ընտրության գործընթացին՝ բոլոր մանրամասներով ու նրբություններով։ Հանրությունն ունի դրա լիակատար իրավունքը, քանի որ հենց քաղաքացիների վճարած հարկերով է գործում Սահմանադրական դատարանը, և մարդիկ պետք է տեսնեն, թե ինչպես է այդ կառույցն իրականացնում սահմանադրական արդարադատություն ու այդ նպատակով նաև ձևավորում Սահմանադրական դատարանի նախագահություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաբաջանյանը՝ հավելելով. «Հետևաբար՝ մենք պահանջում ենք, որ Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 23-ի աշխատակարգային նիստը հեռարձակվի ուղիղ եթերում։ Այս պահանջը կատարելով՝ իշխանությունները գոնե մասնակիորեն կարող են փարատել կասկածները, թե Սահմանադրական դատարանի դատարանակազմության գործընթացն ընթացել ու այսօր էլ շարունակվում է ներքին, ստվերային, այսինքն՝ հակաժողովրդավարական պայմանավորվածություններով։ Եթե Երվանդ Խունդկարյանի՝ Սահմանադրական դատարանի դատավոր դառնալը խիստ, չափազանց մեծ վերապահումներով կարելի է ընդունելի համարել, ապա միանշանակորեն անթույլատրելի է նրա ընտրությունը ՍԴ նախագահի պաշտոնում։ Դա տեղի ունենալու դեպքում ստիպված ենք լինելու արձանագրել, որ Հրայր Թովմասյանի հեռացմամբ Սահմանադրական դատարանը ընդամենը մի քանի ամսով դուրս բերվեց Սերժ Սարգսյանի ազդեցությունից և հիմա վերադարձվում է Սերժ Սարգսյանին՝ արդեն Երվանդ Խունդկարյանի դեմքով։ Իսկ եթե այդ մղձավանջային սցենարն այնուամենայնիվ իրականություն է դառնալու, ապա հանրությունը դրան ուղիղ եթերում հետևելու և համապատասխան եզրահանգումներ անելու իրավունք ունի»։

Հիշեցնենք, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ՍԴ կազմից նախագահ կարող է ընտրվել ՍԴ դատավորների առաջադրած կամ ինքնաառաջադրած այն թեկնածուն, որը ստացել է ՍԴ դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է ՍԴ դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե առաջադրված երկու կամ ավելի թեկնածուներից ոչ ոք քվեարկության արդյունքով չի ստանում անհրաժեշտ թվով ձայներ, ապա հնգօրյա ժամկետում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:

Ընտրության երկրորդ փուլի արդյունքով ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում